Բանակային զինապահեստ (Նովոչերկասկ)
![]() | |
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Հիմնադրված է | 1820 |
Ճարտարապետ | Լուիջի Ռուսկա |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
Բանակային զինապահեստ (ռուս.՝ Войсковой арсенал), շենք ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Ճարտարապետ` Լուիջի Ռուսկա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինապահեստի շենքը նախագծել է ճարտարապետ Լուիջի Ռուսկան։ Երմակի պողոտայի և Տրոիցկի հրապարակի անկյունում 1820 թվականին այն կառուցել է բանակային ճարտարապետ Կ. Կ. Պեյկորը, որն ակտիվորեն մասնակցել է Նովոչերկասկի շինարարությանը նրա գոյության առաջին տարիներին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/%D0%9D%D0%BE%D0%B2%D0%BE%D1%87%D0%B5%D1%80%D0%BA%D0%B0%D1%81%D1%81%D0%BA_%28%D0%B4%D0%BE_07.11.1917%29._%D0%92%D0%BE%D0%B9%D1%81%D0%BA%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B9_%D0%B0%D1%80%D1%81%D0%B5%D0%BD%D0%B0%D0%BB%281%29.jpg/240px-%D0%9D%D0%BE%D0%B2%D0%BE%D1%87%D0%B5%D1%80%D0%BA%D0%B0%D1%81%D1%81%D0%BA_%28%D0%B4%D0%BE_07.11.1917%29._%D0%92%D0%BE%D0%B9%D1%81%D0%BA%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B9_%D0%B0%D1%80%D1%81%D0%B5%D0%BD%D0%B0%D0%BB%281%29.jpg)
Գտնվելով Հաղթական կամարի հարևանությամբ (Պետերբուրգյան զառիվայր, այժմ` Գերցենի զառիվայր)` զինապահեստի շենքը ոճով մոտ է նրան։ Այս շինությամբ Պեյկորը ցանկանում էր մեկ ամբողջություն դարձնել Պետերբուրգյան զառիվայրը և դեպի Մայր տաճարի հրապարակ տանող Երմակի պողոտան։ Մեկ հարկանի П-աձև շենքի կողային թևերը ճակատին ունեցել են չորսսյունանոց սյունասրահներ, որոնք զարդարված էին բրոնզե դրոշներով և զինվորական տարբերանշաններով (չեն պահպանվել)։ Զինապահեստի առջևի հարթակում, որը ցանկապատված էր շղթաներով, տեղադրված էին նաև թնդանոթներ և գնդեր, որոնք կազակները ձեռք էին բերել ինչպես ազովյան մարտերում, այնպես էլ անգլո-ֆրանսիական զավթիչներից Տագանրոգի պաշտպանության ժամանակ, երբ 1855 թվականի հուլիսին դեսանտ իջեցնելու պահին նրանք գրավել էին անգլիական ռազմական «Ջասպեր» շոգենավը[2]։
Ներկայումս զինապահեստի պահպանված մասերում զորամաս է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Приказ ГУ «Областная инспекция по охране и эксплуатации памятников истории и культуры» № 124 от 31.12.2002
- ↑ СИМВОЛЫ КАЗАЧЬЕЙ СЛАВЫ
- ↑ Здание войскового арсенала.