Jump to content

Բահրեյնում շիական մզկիթների կործանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմադ ալ Բարբագի մզկիթը, որը կառուցվել է մոտ 400 տարի առաջ, կործանվել է բուլդոզերի կողմից[1]։

Բահրեյնում շիա մզկիթների կործանում, Բահրեյնում տեղի ունեցած ապստամբության ժամանակ իշխանության ղեկին գտնվող սուննի փոքրամասնության հրամանով շիա 43 մզկիթների և տասնյակ հոգևոր այլ կառույցների, ներառյալ նաև հուսեյնիաների և դամբարանների կործանումը[2][3][4]։

Բահրեյնի բնակիչների կարծիքով, մզկիթների կործանումը իրականացվել է կառավարության կողմից՝ ի պատասխան տեղի ունեցող հակակառավարական ցույցերի։ Իր հերթին Բահրեյնի արդարադատության նախարար Հալիդ բեն Ալի բեն Աբդուլլա ալ Խալիֆան հայտարարել է, որ քանդվել են միայն այն կառույցները, որոնք ապօրինաբար են կառուցված եղել[3]։

Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ երկրի կառավարության գործողությունները համապատասխանում են ՄԱԿՑեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի կետերին[1]։

2011 թվականի հուլիսին պարսկական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Բահրեյնում կործանվել է ամենաքիչը 52 մզկիթներ և մոտ 500 այլ կրոնական կառույցներ[5][6]։ Կործանվել է «Մուհամմադ ալ Բարբագի» մզկիթը, որն ավելի քան 400 տարվա պատմություն ուներ[3]։ Նուվեյդրաթ գյուղում, որտեղ սկսվել են բողոքի ցույցերը, ամենաշատ թվով մզկիթներն են կործանվել[3]։ Կործանվել է Բահրեյնի շիաների հոգևոր առաջնորդ Աբդուլ Ամիր ալ Ջամրիի դամբարանը[7]։ Որոշ մզկիթների ավերակների վրա արվել են գրություններ, որոնք վիրավորում են շիաներին և նրանց հավատքը[7]։ Վնասվել է նաև «Սասա բեն Սավհանա» մզկիթը, որը գտնվում է Ասքար գյուղում։ Այդ մզկիթը կառուցվել էր Մուհամմադ մարգարեի մահից անմիջապես հետո[2]։

2011 թվականի մայիսին Բահրեյնի շիական համայնքի հոգևոր առաջնորդները, ներառյալ համայնքի հոգևոր առաջնորդ Իսա Քասիմը, դատապարտել են կառավարության գործողությունները՝ որակելով այն որպես «մզկիթների անխիղճ կործանում»[3]։ Ավելի ուշ Քասիմը հայտարարեց, որ կառավարությունը պարտավոր է վերակառուցել կործանված մզկիթները[6]։ Բահրեյնի կառավարությունը, ի պատասխան, հայտարարեց, որ «չի քանդում մզկիթները, այլ քանդում է ապօրինաբար կառուցված շինությունները»[3]։ Շեյխ Ալի Սալմանը, ով «ալ Վիֆաք» կուսակցության անդամ է, մեկնաբանելով կառավարության հայտարարությունը, նշել է, որ քանդված մզկիթների մի մասը կառուցվել են 20-30 տարի առաջ, նույնիսկ ավելի[8]։ Ավելի ուշ, «ալ Վիֆաքի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ «ցանկացած փորձ՝ ներկայացնելու դա (մզկիթների կործանումը) որպես օրինական գործողություն չի կարող լինել օբյեկտիվ կամ համոզիչ»[4]։ ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել իրականացվող գործողությունների համար։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Բահրեյնում երբևիցե չպետք է քանդվեն շիական մզկիթները»[9]։

«Human Right Watch»-ը հայտարարել է, որ Բահրեյնի կառավարության մտահոգությունը ապօրինի կառույցների վերաբերյալ շատ կասկածելի է, քանի որ տեղի է ունենում բողոքի ցույցերի ֆոնին[8]։ «Human Rights First» կազմակերպությունը նշել է, որ մզկիթների կործանումը դժգոհության ալիք է առաջացրել ողջ արաբական աշխարհում և կարող են հանգեցնել սուննի-շիա հարաբերությունների սրման։ Կազմակերպության հայտարարության մեջ նշված էր, որ «մզկիթների կործանումը ավելի կսրի իրավիճակը և չի վերականգնի կայունությունը»[10]։

2012 թվականի հունվարին Բահրեյնի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում են վերակառուցել 12 կործանված շիական մզկիթները[11]։ Նույն տարվա դեկտեմբերին ոստիկանությունը խոչընդոտել է Նուվեյդրաթ գյուղի բնակիչների գործողություններին, ովքեր ցանկանում էին վերակառուցել կործանված մզկիթները[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discrimination and deprivation of religious freedom in Bahrain Արխիվացված 2014-03-28 Wayback Machine, Bahrain Center for Human Rights.
  2. 1 2 Bahrain’s official tally shows cost to Shiites of mosques crackdown Արխիվացված 2013-12-25 Wayback Machine, McClatchy Washington Bureau. (May 30, 2011)
  3. 1 2 3 4 5 6 While Bahrain demolishes mosques, U.S. stays silent, McClatchy Washington Bureau. (May 8, 2011)
  4. 1 2 Bahrain Opposition Accuses Government of Demolishing 30 Mosques, bloomberg.com, April 24, 2011.
  5. «Stop destroying Bahrain’s’ mosques» Արխիվացված 2011-08-28 Wayback Machine, Press TV, July 24, 2011/
  6. 1 2 30 mosques demolished in Bahrain, cleric says Արխիվացված 2015-04-06 Wayback Machine, Tehran Times, July 25, 2011,
  7. 1 2 Bahrain escapes censure by West as crackdown on protesters intensifies — Saudi troops' demolition of mosques stokes religious tensions, The Independent, April 19, 2011,
  8. 1 2 Shi’ite mosque demolitions raise tension in Bahrain Արխիվացված 2015-01-02 Wayback Machine, reuters.com, April 22, 2011.
  9. Obama Middle East speech in full with analysis, BBC, (19 May 2011)
  10. Human Rights First Press Release: U.S. Urged to Speak Out in Aftermath of Bahrain Mosque Burnings Արխիվացված 2014-01-03 Wayback Machine, April 27, 2011.
  11. Bahrain promises to rebuild demolished mosques, ahram.org, January 12, 2012.
  12. Bahrain Shiites defy authorities, rebuild demolished mosques Արխիվացված 2012-01-23 Wayback Machine, December 16, 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]