Jump to content

Բահայի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բահայի գրականությունն իր մեջ ներառում է տարբեր թեմաներ և գրական ձևեր՝ ներառյալ Սուրբ Գրրվածքներ և ոգեշնչումներ, մեկնություններ, պատմություններ և ինքնակենսագրականներ, նախերգանքներ և ուսուցողական նյութեր, ինչպես նաև ապոլոգիա։ Երբեմն այս ձևերի միջև զգալի համընկնումը կարելի է նկատել կոնկրետ տեքստում։

<< Կանոնական տեքստեր>> են համարվում Բաբի, Բահաուլլայի, Աբդուլ-Բահայի, Շողի Էֆֆենդիի և Արդարության Համաշխարհային Տան, ինչպես նաև Աբդուլ-Բահայի բնօրինակ զրույցները։ Բաբի և Բահաուլլայի գրվածքները դիտարկվում են որպես <<Աստվածային հայտնություններ>>, Աբդուլ-Բահայի և Շողի Էֆֆենդիի գրվածքները՝ որպես հեղինակային մեկնաբանություն, իսկ Արդարության Համաշխարհային Տան գրվածքները՝ որպես հեղինակավոր օրենսդրություն և պարզաբանում։ Այս բոլոր տեքստերի համար ենթադրվում է աստվածային առաջնորդության որոշ չափորոշիչներ[1][2]։

Բահայի հավատը[3] մեծապես հիմնվում է իր գրականության վրա։ Ամեն կերպ խրախուսվում է գրագիտությունը, որպեսզի հավատցյալները կարողանան ինքնուրույն կարդալ տեքստերը։ Բացի այդ վարդապետական հարցերը սովորաբար լուծվում են՝ վերադառնալով բնօրինակ աշխատություններին[4][5]։

Կրոնի վաղ ժամանակվա աշխատություններից շատերն ունեին նամակների ձև և ուղղված էին անհատներին կամ համայնքներին։ Դրանք անվանվում են հուշատախտակներ և ժամանակի ընթացքում հավաքագրվել են Բահայի տարբեր հատորներում։ Այսօր Արդարության Համաշխարհային Տունը առաջվա պես օգտագործում է նամակագրությունը՝ որպես շփման հիմնական ձև։

Ընդհանրապես, որոշակի գրքի գրական ձևը սովորաբար կարելի է դիտարկել՝ նշելով հեղինակին կամ վերնագիրը։ ‎

Սուրբ գրվածքներ, ոգեշնչում, մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահայիները հավատում են, որ հավատի հիմնադիրները՝ Բաբը և Բահաուլլան, իրենց հայտնությունը ստացել են հենց Աստծուց։ Այս կերպ, նրանց աշխատությունները համարվում են Աստծո կողմից ոգեշնչված։ Այդ գործերը համարվում են << Աստվածահայտնության տեքստեր>> կամ Հայտնություն։

Աբդուլ-Բահան Բահաուլլայի կողմից նշանակվել է որպես նրա իրավահաջորդ և լիազորվել է նրա կողմից մեկնաբանելու կրոնի «հայտնության տեքստերը»։ Հետևաբար, Աբդուլ-Բահայի աշխատությունները համարվում են հեղինակավոր հրահանգներ և մեկնաբանություններ, ինչպես նաև կազմում են Բահայի գրվածքների մի մասը։ Նա՝ Բաբի ու Բահաուլլայի հետ նույն շարքում համարվում է <<հավատի կենտրոնական դեմքերից մեկը>>։

Նույն կերպ Շողի Էֆֆենդիի մեկնաբանություններն ու հրահանգներն են համարվում հեղինակավոր, բայց չեն համարվում <<հայտնության տեքստեր>> կամ սուրբ գրություններ։

1, Բահաուլլային պատկանող արծաթյա դեկորատիվ վերնամասով պղնձե թանաքաման 2, Բահաուլլային պատկանող թանաքե գրիչ 3, Բահաուլլային պատկանող մետաղյա գրիչ

Բահայի[6] տեսանկյունից, Արդարության Համաշխարհային Տունը իրավունք չունի մեկնաբանելու ոչ հիմնադիրների և ոչ էլ Աբդուլ-Բահայի ու Շողի Էֆֆենդիի աշխատանքները։

Սակայն նրան հանձնարարված է լուծել ցանկացած խնդիր, որը չի շոշափվում այս աշխատություններում։ Որպես այդպիսին, նրա հրահանգները համարվում են հեղինակավոր, քանի դեռ դրանք ուժի մեջ են (Արդարության Տունը կարող է փոխել կամ չեղարկել իր նախկին որոշումները, ըստ անհրաժեշտության), և հաճախ հավաքագրվում են ժողովածուներում կամ հատորներում։

Կենտրոնական Գործիչների՝ Շողի Էֆֆենդիի և Արդարության Համաշխարհային Տան աշխատությունները միասին վերցրած, հանդիսանում են Բահայի հավատի[7] կանոնական տեքստերը։

Գրականության հատուկ կատեգորիա են կազմում կենտրոնական դեմքերի աղոթքները։ Նրանք հաճախ են ընդգրկվել բնօրինակ տեքստերի մեջ և հավաքագրվել են տարբեր աղոթագրքերում։ Բահաուլլայի <<Աղոթքներ և խորհրդածություն>>-ը իրենից զգալի հատոր է ներկայացնում։ Քանի որ բահայիները պետք է ամեն օր աղոթեն, խորհրդածեն և ուսումնասիրեն սուրբ գրվածքները, այդ գրքերը մեծ տարածում ունեն։

Պատմությունն ու կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շողի Էֆֆենդիի գրքերից մեկը <<Աստված անցնում է կողքով>>- ը կենտրոնական տեքստ է համարվում, որն ընդգրկում է կրոնի պատմությունը՝ 1844-ից մինչև 1944 թթ։ Նաբիլ-Զարանդիի <<Արևածագի ավետաբերներ>>-ը լայնորեն լուսաբանում է Բաբի ժամանակաշրջանը՝ հասնելով մինչև 1853 թ-ի Բահաուլլայի՝ Պարսկաստանից աքսորը։

Ռուհիյա Ռաբբանիի <<Պահապանության ինստիտուտը>> նկարագրում է 1957 թ-ին Շողի Էֆֆենդիի մահվան և 1963 թ-ի Արդարության Համաշխարհային Տան ընտրությունների միջև եղած  ժամանակահատվածը։

Այլ հեղինակներ անդրադարձել են Մերձավոր Արևելքի կրոնի վաղ շրջաններին կամ դիմել են պատմական ժամանակաշրջաններին այլուր։ Դրանցից որոշները պարունակում են զգալի քանակությամբ կենսագրական տվյալներ և կարող են համարվել կենսագրություններ։

Հատկանշական է, որ Բալուզիի և Թահերզադեի աշխատությունները կենտրոնացած էին կրոնի կենտրոնական դեմքերի և նրանց նշանակալից ժամանակակիցների պատմության ու կենսագրության վրա։

Նախերգանք եվ ուսումնական նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենավաղ շրջանը ներկայացնող տեքստերից է համարվում Էսսլեմոնտի <<Բահաուլլան եվ նոր դարաշրջանը>>։ Այդ գիրքը, որը տպագրվել է 1923 թ-ին, ի սկզբանե անցել է մի քանի խմբագրում, որպեսզի բովանդակությունը թարմացվի, ուղղվի և պարզաբանվի, չնայած Աբդուլ-Բահան կարողացել է անձամբ ստուգել մի քանի գլուխը։ Ավելի քան վաթսուն տարի անց այն մնում է Բահայի գրքերի ամենակարդացվող 10-յակում։

Գոյություն ունեն մի քանի այլ ներածական տեքստեր․ Մարտին Հետչեր  <<Բահայի հավատը։ Նոր համաշխարհային կրոն>>[8], Մոմենի <<Բահայի հակիրճ ներածությունը>> և Պերգինսի <<Բահայի հավատը>>[9] աշխատությունները դրանց մի քանի օրինակներն են։

Բահաուլլայի գրքերից որոշները կարելի է դասակարգել որպես ապոլոգիա։ Բացի նշանակալից վարդապետական աշխատություններից, նրա <<Վստահության գիրքը>> և <<Ուղերձ Գայլի Որդուն>> գրքերը դիմում են ինչպես Բահայի, այնպես էլ երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչներին։

Թեև Թաունշենդի «Քրիստոսը և Բահաուլլան» կարող է դիտարկվել նաև որպես ապոլոգիական պատասխան քրիստոնեական խնդիրներին, Ուդո Շեֆերի <<Ծուռը շիտակ դարձնել>>  գիրքը համարվում է վճռական ապոլոգիական պատասխան Ֆիսիսչիայի <<Բահայիզմը՝ ապագայի կրո՞ն>> վիաճաբանական հարցին։ Վերջինս հրատարակվել և շրջանառվել է Ավետարանական խաղաղության կենտրոնական դպրոցի կողմից 1980-ականներին։‎‎

Հայտնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահաուլլան երբեմն ինքն է գրել, բայց մեծամասամբ հայտնությունները թելադրվել են նրա քարտուղարների միջոցով։ Նա միաժամանակ արտասովոր արագությամբ թերադրել է իր գրվածքները մի քանի քարտուղարների։ Դրանից հետո Բահաուլլան վերանայել և հաստատել է այդ աշխատությունները։ Հայտնության այս սեևագրերը և Բահաուլլայի գրվածքների շատ այլ արտագրություններ, որոնցից որոշները գրված են հենց իր ձեռագրով, պահպանվում են Իսրայելում ՝ Հայֆայում գտնվող Բահայի միջազգային արխիվում։

Որոշ խոշոր գործեր, ինչպիսին է <<Վստահության գիրք>>- ը, ստեղծվել են շատ կարճ ժամանակում, օրինակ՝ մեկ գիշերվա կամ մի քանի օրվա ընթացքում։

Բահաուլլայի ձեռագրերը

Բահաուլլան գրել է բազմաթիվ գրքեր, հուշատախտակներ եվ աղոթքներ, որոնց միայն մի մասն է թարգմանված հայերեն։ Նրա գրչին են պատկանում հազարավոր հուշատախտակներ, որոնք իրենց ծավալով գրեթե 70 անգամ գերազանցում են Ղուրանը, եվ մոտ 15 անգամ ՝Աստվածաշունչը։ Հավաքագրվել է մոտ 7000 հուշատախտակ և այլ աշխատություններ, մոտ 15000 տեքստեր։

Հաշվի առնելով Բահաուլլայի գրվածքների ծավալն ու մեծությունը, որոնք բահայիները հավաքել են, հետաքրքիր է, որ Ամանուենսիս Միրզա Աքա Յանգը հայտնել է, որ շատ դեպքերում (հատկապես Բաղդադում) Բահաուլլան հստակորեն հրամայում էր, որ իր հարյուր հազարավոր գրված տաղերը պատռվեն և գցվեն գետը, որովհետև նա զգում էր, որ ժողովուրդն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր դրանց։

Բահայի գրականության մեծ մասը, ներառյալ Բահաուլլայի գրվածքները, ի սկզբանե գրված է եղել պարսկերեն եվ արաբերեն լեզուներով։ Անգլերեն թարգմանություններին բնորոշ է Բահայի բնօրինակ գրվածքներին հատուկ ոճը, որը մշակել է Շողի Էֆֆենդին։ Հայերեն թարգմանությունները նույնպես պահպանում են այդ ոճը։ Նա հանդիսանում է Բահայի գրվածքների թարգմանիչ եվ նրա թարգմանությունները հանդիսանում են որպես Բահայի գրվածքների ընթացիկ թարգմանությունների չափանիշ։

Բնօրինակությունն ու հեղինակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեքստերի բնօրինակությանը բահայիները մեծ ուշադրություն են դարձնում։ Ինչպես արդեն նշվեց, նրանք մեծ նշանակություն են տալիս նրանց գործերին, ում համարում են հեղինակավոր դեմքեր։ Արդարության Համաշխարհային Տան Հետազոտությունների վարչության հիմնական պատասխանատվությունը համարվում է հավաքագրումը, համակարգումը, բնօրինակության հաստատումը և այս տեքստերի թարգմանությունը։

Համեմատության համար նշենք, որ «ուխտագնացների գրառումները» հիշողություններ կամ պատմություններ են, որոնք վերագրվում են կենտրոնական դեմքերին, սակայն չեն վավերացվել։ Թեև դրանք կարող են ոգեշնչող լինել, այնուամենայնիվ հեղինակավոր չեն համարվում։ Աբդուլ-Բահայի հավաքագրված լոնդոնյան զրույցներից որոշները, Փարիզյան զրույցները և Համընդհանուր խաղաղության հռչակումը կարող են դասվել այս կատեգորիային, սակայն սպասում են հետագա վավերացմանը։ «Արևմուտքի աստղը», որը հրատարակվել է Միացյալ Նահանգներում 1910-1924 թվականներին, պարունակում է ուխտավորների բազմաթիվ գրառումներ և Աբդուլ-Բահայի չհաստատված նամակներ։

Բահայի համայնքը ձգտում է ընդլայնել վավերացված և թարգմանված տեքստերի շրջանակը։ 1992 թ-ին <<Ամենասուրբ գրքի>>  և ավելի ուշ «Աստվածային խորհուրդների գոհարները» (2002), «Զորաց Տիրոջ կանչը» (2002) և «Միասնության խորանը» գրքի անգլերեն թարգմանությունները հանդիսանում են ներկայումս առկա աշխատանքների զգալի լրացումներ։

Միևնույն ժամանակ, ջանքեր են գործադրվում չհաստատված ստեղծագործությունները վերաթարգմանելու և խմբագրելու համար նույնիսկ այն գրվածքները, որոնք վավերացված չեն։

Օրինակ՝ «Աբդուլ-Բահան աստվածային փիլիսոփայության մասին»-ը, որը հրատարակվել է 1916 թվականին, չի վերահրատարակվել Շողի Էֆֆենդիի հանձնարարությամբ։  Բացի այդ, Էսսլեմոնտի<< Բահաուլլան և նոր դարաշրջան>>-ի վաղ հրատարակությունները պարունակում էին մի քանի հատվածներ, որոնք հնարավոր չէր վավերացնել կամ բնօրինակությունը հաստատել։ Դրանք վերանայվել և թարմացվել են հետագա հրատարակություններում:‎‎ Այս պրակտիկան քննադատության է ենթարկվել ուսումնասիրողների կողմից‎, սակայն համարվում է տեքստերի ամբողջականությունը պահպանելու անբաժանելի մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Balyuzi, H. M. (1970). Edward Granville Browne and the Bahá'i faith. Internet Archive. London : George Ronald. ISBN 978-0-85398-023-0.
  2. Schaefer, Udo (2007). Bahá'í Ethics in Light of Scripture: Doctrinal fundamentals (անգլերեն). Udo Schaefer. ISBN 978-0-85398-505-1.
  3. «Բահայի հայ համայնքի պաշտոնական ինտերնետային կայք». bahai.am/ (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Smith, Peter (2008 թ․ ապրիլի 7). An Introduction to the Baha'i Faith (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-0-521-86251-6.
  5. «The Revelation of Bahá'u'lláh, Volume 2, Cover». d9263461.github.io. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «The Baháʼí Faith - Home». www.bahai.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «BahaiTeachings.org - Personal perspectives inspired by Baha'i teachings». BahaiTeachings.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Նոր համաշխարհային կրոն». Բահաի Գրադարան (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Բահայի հավատ». Բահաի Գրադարան (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նվիրական խոսքեր, Բահաուլլա «Նվիրական խոսքեր». Բահաի Գրադարան (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին. 1857-1858 թթ․
  2. Բահայի հավատ«Բահայի հավատ». Բահաի Գրադարան (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին., Մերի Պերկինս, Ֆիլիպ Հեյնսվորթ
  3. Նոր համաշխարհային կրոն«Նոր համաշխարհային կրոն». Բահաի Գրադարան (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին., Վիլիամ Հեյթչեր
  4. Schaefer Udo 2007 թ․
  5. Smith 2000 էջ 20։ Աբդուլ-Բահայի գրվածքների մեծամասնությունը 1892–1921 թվականներին է, մինչդեռ մի քանիսն ավելի վաղ են թվագրված՝ Աստվածային քաղաքակրթության գաղտնիքը (1875), Ճամփորդների պատմությունը (1886) և «Ես թաքնված գանձ էի» աշխատությունը՝ նրա մեկնաբանությամբ։
  6. The Universal House of Justice (1996-06-02). "Prophecy of Daniel; Modifications of Baha'u'llah and the New Era"
  7. J. E. Esslemont - Named a Hand of the Cause at His Passing
  8. The Baháʼí Magazine". Vol. 22, no. 1. Washington, D.C.: National Spiritual Assembly of the United States and Canada. April 1931.