Բահադուր Աբդի
Քաղաքացիությունը | Իրան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1984[1] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Թեհրան, Իրան | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բահադուր Աբդի (պարս.՝ بهادر عبدی, մայիսի 1, 1984[1], Թեհրան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս Իրանի «Սանատ Նաֆտ» ակումբում։
Ակումբային կարերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004/05 խաղաշրջանում Բահադուր Աբդին հանդես է եկել «Պասարգադ Թեհրան» ակումբում, 2005-ից 2007 թվականներին` «Սորխպուշան» ակումբի կազմում. վերջինս այդ ժամանակ մասնակցում էր Ազադեգան լիգային։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է «Պերսեպոլիս», որտեղ իր նորամուտն է նշել բարձրագույն առաջնությունում։
2009 թվականի աշնանը Աբդին պայմանագիր է ստորագրել Բուշիր քաղաքի «Շահին» ակումբի հետ, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է Թեհրանի «Ռահ Ահան» ֆուտբոլային ակումբ, որի կազմում հանդես է եկել հետագա 6 տարիների ընթացքում։ 2012 թվականի մայիսի 6-ին «Պերսեպոլիս» ակումբի դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ. խաղն անց էր կացվում Պրո-լիգա 2011-12-ի նախավերջին փուլում[2]։
Ըստ 2015/16 խաղաշրջանի արդյունքի «Ռահ Ահանը» դուրս է մնացել Պրո-լիգայից, իսկ Աբդին տեղափոխվում է «Պայկան»` վերադառնալով Իրանի ֆուտբոլի բարձրագույն լիգա։ 2017 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Աբադան քաղաքի «Սանատ Նաֆտ» ակումբի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Persepolis 3:4 Rah Ahan» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը persianleague.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահադուր Աբդի» հոդվածին։ |
|