Բալթյան վագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառույց Տալլինի գործարար թաղամասում

Բալթյան վագրեր (անգլ.՝ Baltic Tiger), Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի պայմանական անվանումը նրանց տնտեսական կտրուկ աճի ընթացքում՝ 2000-2006 թվականներին (տնտեսական վագրեր են անվանում այն երկրները, որոնք տնտեսական աճի բարձր տեմպեր են գրանցում)։ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո, որը ծանր հարված է հասցրել Մերբալթյան երկրների տնտեսական ու ֆինանսական համակարգերին, բալթյան վագրեր եզրույթն այս երկրների վերաբերյալ այլևս չի կիրառվել։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին նախորդ տարվա համեմատությամբ Էստոնիայի ՀՆԱ-ն աճել է 11,2 %-ով, Լատվիայինը՝ 11,9 %-ով, իսկ Լիտվայինը՝ 7,5 %-ով։ Միևնույն ժամանակ Մերձբալթյան երկրների տնտեսական աճի բացասական բնութագիրներից է եղել ընթացիկ գործողությունների հաշվարկի աճող պակասը։

Մերձբալթյան երկրները Եվրամիություն են մտել 2004 թվականին։ 2010 թվականին նախատեսված է եղել այս երկրների անցումը եվրոյին։ Եվրամիություն մտնելու պահին մեկ շնչի հաշվով միջին եկամուտը զգալիորեն ցածր է եղել Եվրամիության միջին ցուցանիշից (Լիտվայում՝ եվրոպական միջին ցուցանիշից 47 %-ով), և մեծ հույսեր են եղել, որ իրականացվող քաղաքականությունը եթե չի հասցնի եվրոպական ցուցանիշին, գոնե կմոտեցնի նրան։

2009 թվականի դեկտեմբերին Eurostat վիճակագրական ծառայությունը հայտարարել է, որ եթե տնտեսական ճգնաժամը չլիներ, ապա Լիտվան մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով կանցներ Եվրամիության ցուցանիշից։ Լիտվայի ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով գնողունակության ցուցանիշով 2008 թվականին կազմել է եվրոպական միջին մակարդակի 62 %-ը։ Այս ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան Լեհաստանում, սակայն 5 %-ով ավելի ցածր է եղել, քան Էստոնիայում։ Լեհաստանում ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել եվրոպական միջին ցուցանիշի 56 %-ը, Լատվիայում՝ 57 %-ը, Էստոնիայում՝ 67 %-ը[1]։

Սակայն սրան հաջորդել է տնտեսական աճի տեմպերի զգալի անկում՝ ընդհուպ մինչև ՀՆԱ-ի կրճատում։ Եվրահանձնաժողովի տվյալներով ներկայումս Եվրամիության երկրները արդեն գտնվում են աստիճանական հետընթացի փուլում, մասնավորապես հետընթաց է գրանցվել Էստոնիայում, Լատվիայում[2]։ ՀՆԱ-ի նվազումը Լիտվայում կազմել է 16,8 %։ 2009 թվականի տվյալներով Մերձբալթիկայի երեք երկրները հայտնվել են ՀՆԱ-ի աճի լավագույն տեմպ գրանցած աշխարհի լավագույն հինգ երկրների ցանկում[3]։

2008 թվականին Մերձբալթիկայի երկրներում գործազրկությունը գերազանցել է եվրոպական միջին ցուցանիշից․ Լատվիայում միայն մեկ տարվա ընթացքում (2007 դեկտեմբեր - 2008 դեկտեմբեր) այն աճել է 5,7 %-ից 10,4 %-ի, Էստոնիայում՝ 4,1 %-ից 9,2 %-ի, Լիտվայում՝ 4,3 %-ից 8 %-ի[4]։ 2009 թվականի ամռանը գործազրկության ավելի բարձր մակարդակ է գրանցվել Լատվիայում (17,2 %) և Էստոնիայում (17 %) (գործազրկության միջին մակարդակը եվրոյի գոտում 2009 թվականի հունիսին աճել է՝ հասնելով 9,4 %-ի)[5]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՆԱ-ի տարեկան աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008
Էստոնիա 10.8 % 7.7 % 8.0 % 7.2 % 8.3 % 10.2 % 11.2 % 8.0 % 6.0 %
Լատվիա 6.9 % 8.0 % 6.5 % 7.2 % 8.7 % 10.6 % 11.9 % 10.5 % 6.2 %
Լիտվա 4.1 % 6.6 % 6.9 % 10.3 % 7.3 % 7.6 % 7.5 % 8.0 % 6.5 %

Data from International Monetary Fund

2007 2008 2009
Էստոնիա 7.2 % -3.6 % -13.7 %
Լատվիա 10.0 % -4.6 % -17.8 %
Լիտվա 8.9 % 3.0 % -16.8 %
Data from Книга Фактов ЦРУ/ЭстонияԱրխիվացված 2009-04-12 Wayback MachineКнига Фактов ЦРУ/Латвия Արխիվացված 2020-05-15 Wayback MachineКнига Фактов ЦРУ/Литва Արխիվացված 2020-05-13 Wayback Machine

Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային դոլար (գնողունակության համարժեքություն)

2000 2001 2002 2003 2004 2005 2006
Էստոնիա 10,012 11,080 12,228 13,443 15,027 17,133 19,692
Լատվիա 7,889 8,777 9,583 10,555 11,864 13,619 15,806
Լիտվա 8,697 9,565 10,440 11,806 13,097 14,631 16,373
Data from International Monetary Fund

Ճգնաժամի պատճառներ ու նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալթյան երկրներում տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը արևմտյան երկրների բանկային համակարգերից (հատկապես Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից) սպեկուլյատիվ կապիտալի կտրուկ հոսքն էր Բալթյան երկրներ։ Արևմտյան բանկերից վարկեր ստանալով՝ Լատվիայի բնակչությունը, օրինակ, այն հիմնականում ծախսել է լայն սպառողական ապրանքներ ձեռք բերելու նպատակով նոր բացված հիպերմարկետներում, որոնք նույնպես պատկանում էին արտասահմանյան ընկերություններին։ Արդյունքում տրված վարկերը դարձյալ վերադարձել են արտասահման[6]։ Առևտրական բացասական հաշվեկշիռն ավելացել է և մերձբալթյան երկրների կառավարություններին ստիպել ավելի շատ գումար պարտք վերցնել արտասահմանից։ Կտրուկ աճել է ներքին պարտքը՝ Լատվիայում հասնելով ՀՆԱ-ի 160 %-ին։

Բացի սպառողական պահանջից՝ վարկեր ներդնելու տարածված միջոց են եղել անշարժ գույքի շուկայում չարաշահումները, որին ձգտել է խոշոր սպեկուլյատիվ կապիտալը[7]։ Մինչճգնաժամային շրջանի նկատմամբ անշարժ գույքի գների չարդարացված բարձր աճի մասին է վկայել այն փաստը, որ քաղաքներում կրճատվել է բնակչության աճը։ Բացի այդ՝ Բալթյան երկրներում տնտեսական աճը տեղի է ունեցել էներգիայի սպառման աճի բացակայության ֆոնին, ինչը ևս մեկ անգամ ընդգծել է նրա սպեկուլյատիվ բնույթը։ Երբ պարզ է դարձել, որ չարաշահումների հետևում իրական պահանջարկ չկա, հաջորդել է անշարժ գույքի շուկայում գների կտրում նվազումը։ 2007 թվականին գրանցված ամենաբարձր գների համեմատությամբ 2011 թվականի վերջին Ռիգայում բնակարանի գներն անկում են ապրել 58,8 %-ով, Վիլնյուսում՝ 39,2 %-ով, Տալլինում՝ 36,6 %-ով[8]։

Կտրուկ աճել են արժեզրկումը՝ 12 %-ից հասնելով 19 %-ի և գործազրկությունը՝ հասնելով մինչև 20 %-ի։ Ճգնաժամի արդյունքում կտրուկ աճել է մերձբալթյան երկրներից բնակչության արտագաղթը։ Այսպես, Լիտվայից դուրս եկողների թիվը միայն 2010 թվականին կազմել է 83,1 հազար մարդ, իսկ 2011 թվականին՝ 54,3 հազար մարդ[9]։

Ժողովրդագրական բաղադրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերոնշյալից՝ ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ մերձբալթյան երեք երկրների բնակչությունը գտնվում է ինտենսիվ նվազման փուլում՝ 1990-ական թվականների համեմատությամբ, ինչը բացատրվում է ինչպես բնական նվազումով, այնպես է արտագաղթով։ Այսպես, Ռիգայի բնակչությունը 1991-2011 թվականների ընթացքում կրճատվել է 23 %-ով։ Սա իր հերթին ավելացնում է բյուջեի ծանրաբեռնվածությունը կենսաթոշակային տարիքի մարդկանց հանդեպ։ Նման պայմաններում ներքին սպառման աճի բարձր տեմպերն ու աշխատանքի արտադրողականության աճը պահելը մաթեմատիկորեն անհնար է դառնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виктор Ольжич. Евросоюзная оккупация: Литва за неделю. — Тбилиси, 18 декабря 2009, 12:34 — REGNUM
  2. Еврокомиссия прогнозирует падение темпов роста ВВП еврозоны в 2009 г. до 0,1 % :: Новости :: Макроэкономика :: QUOTE.RU Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  3. CIA — The World Factbook — Country Comparison :: National product real growth rate Արխիվացված 2017-07-01 Wayback Machine // CIA; (Латвия на первом месте с конца, Литва — на втором, Эстония — на пятом)
  4. РБК.Рейтинг — Самые безработные страны ЕС
  5. «PосБизнесКонсалтинг — Новости дня — Уровень безработицы в зоне евро в июне 2009 г. вырос до 9,4 %». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  6. Конец Латвии, или бесславная гибель балтийского «тигра»(չաշխատող հղում)
  7. «Русское Радио — Nordea: Рост ВВП Эстонии в 2012 году составит два процента». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  8. Недвижимость в Балтии: цены выросли только в Риге — DELFI
  9. В конце 2011 года население Литвы составляло 3 млн. 199 тыс. человек :: Балтийский курс | новости и аналитика

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]