Բալթասար ֆոն Դերնբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալթասար ֆոն Դերնբախ
գերմ.՝ Balthasar von Dernbach
Դիմանկար
Ծնվել է1548[1]
ԾննդավայրWiesenfeld, Eichsfeld, Գերմանիա
Մահացել էմարտի 15, 1606(1606-03-15)[1]
Մահվան վայրՖուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա[2]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունվանական
Զբաղեցրած պաշտոններPrince-Abbot of Fulda?
 Balthasar von Dernbach Վիքիպահեստում

Բալթասար վոն Դերնբախ (գերմ.՝ Balthasar von Dernbach, 1548[1], Wiesenfeld, Eichsfeld, Գերմանիա - մարտի 15, 1606(1606-03-15)[1], Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա[2]), Բենեդիկտացի վանական, Ֆուլդայի իշխան-վանահայր (1570-1606)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ազնվական վոն Դերնբախների ընտանիքից։ Ասպետ Պետեր վոն Դերնբախի և նրա կնոջ՝ Կլարա վոն Կլաուեր ցու Վոհրայի ընտանիքում եղել է 15 երեխաներից ամենափոքրը։

1560 թվականին հոր մահից հետո մայրը նրան ուղարկել է Ֆուլդայի վանք, որտեղ ստացել է եկեղեցական կրթություն։ 1566 թվականին Վյուրցբուրգում ձեռնադրվել է քահանա։

1570 թվականին, իր հորեղբոր՝ Վիլհելմ Հարթմանի մահից հետո, ընտրվել է Ֆուլդայի աբբայության արքայազն-վանահայր։ Այնուամենայնիվ 1576 թվականին հեռացվել է աբբայության իշխանությունից և փաստացի իշխանությունը փոխանցել է Յուլիուս Էխտեր վոն Մեսպելբրունին, որը Վյուրցբուրգի արքայազն-եպիսկոպոսն էր։ Դերնբախի կողմնակիցները օգնության խնդրանքով դիմեցին կայսր Մաքսիմիլիան II-ին, որը հարթեց 26 տարի տևած դատը[3]։

1602 թվականին Դատարանի խորհուրդը որոշում ընդունեց Բալթասարին իշխան-վանահայր վերականգնելու մասին, և Մեսպելբրունը ստիպված եղավ հրաժարվել Ֆուլդայից և վճարել դատական ծախսերը։ Աբբայության իր պաշտոնին վերադառնալուց հետո Դերնբախը դարձել է Ֆուլդայում կախարդության լայնածավալ դատավարության նախաձեռնողներից մեկը։ Գործընթացի արդյունքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է մոտ 250 մարդ[4]։

Մահացել է 1606 թվականի մարտի 15-ին Ֆուլդայում 57 կամ 58 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալթասար ֆոն Դերնբախ» հոդվածին։