Բալետի կանադական փառատոն
Բալետի կանադական փառատոն | |
---|---|
Տեսակ | dance festival? |
Երկիր | Կանադա |
Բալետի կանադական փառատոն ամենամյա փառատոն, որն անցկացվել է Կանադայում 1948-ից մինչև 1954 թվականը։ Փառատոնին մասնակցում էին կանադական տարբեր պարախմբեր, որոնց նպատակն էր խթանել հանրային հետաքրքրությունը դասական պարի նկատմամբ։ Մինչև այս փառատոնի գոյությունը, պրոֆեսիոնալ կանադացի պարողների համար դժվար էր գումար վաստակել։ 1954 թվականին, երբ փառատոնը դադարեց գոյություն ունենալ, նրանք կարողացան վճարովի աշխատանք գտնել կանադական հեռուստատեսությունում։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին Ռոյալ Վինիպեգ Բալետ ընկերությունն սկսեց աշխատել Կանադայի բալետի փառատոնի կազմակերպման վրա` Դավիթ Եդդեոյի ղեկավարությամբ[1]։ Հետագայում փառատոնը պաշտոնական բնույթ ստացավ։ Արվեստի, գրականության և գիտության ազգային զարգացման արքայական հանձնաժողովը որոշեց, որ փառատոնի նպատակը կլինի դասական պարի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը և պրոֆեսիոնալ կանադացի պարողներ պատրաստելը, որպեսզի նրանք ի վերջո կարողանան արվեստի միջոցով գումար վաստակել սեփական երկրում[2]։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փառատոնն անցկացվել է 1948 թվականին Վինիպեգում։ Փառատոնին մասնակցում էին երեք բալետային թատերախմբեր։ Ի լրումն Վինիպեգի երիտասարդ պարողների, փառատոնին մասնակցել են Տորոնտոյի բալետի թատերախումբը՝ հիմնադիր Բորիս Վոլկովի ղեկավարությամբ[3], և Մոնրեալի մոդեռնիստական թատերախումբը՝ Ռութ Սորելի ղեկավարությամբ։ Քեյ Արմսթրոնգի պարի դպրոցը ևս նախատեսել էր մասնակցել, սակայն երբ խոստացված ճամփորդական դրամաշնորհը հեռացվեց, վերջինս չմասնակցեց։
Կանադացի կոմպոզիտորները ստեղծագործել էին երաժշտության մեծ մասը Երկրորդ ամենամյա փառատոնի համար, որը տեղի ունեցավ 1949 թվականի մարտին Տորոնտոյում, Ռոյալ Ալեքսանդրա թատրոնում։ Այս փառատոնին մասնակցում էին տասնմեկ պարային ընկերություններ, և ներկայացվեցին 21 բալետներ։ Նվագախումբը ղեկավարում էր Սամուել Հերսենհորենը։ 1949 թվականին փառատոնի ավարտից հետո մասնակից ուսուցիչները ձևավորեցին Կանադայի պարային ուսուցիչների ասոցիացիան, որպեսզի միավորեին, հաղորդակցվեին և վերահսկեին վերապատրաստման ստանդարտները։
Երրորդ ամենամյա փառատոնը տեղի է ունեցել 1950 թվականի նոյեմբերին Մոնրեալում, որին մասնակցում էին տասնհինգ կանադական ընկերություններ և 23 բալետներ[4]։ Սիդնի Ջոնսոնը և Մարսել Վալուան գրել են 1950 թվականի ծրագրի նախաբանը։ Կանադայի Ազգային բալետի հիմնադիրը` Սելյա Ֆրանկան, հյուր էր։
Չորրորդ փառատոնը անցկացվել է Տորոնտոյում 1952 թվականին[5]։ Հինգերորդ փառատոնը տեղի է ունեցել 1953 թվականին գարնանը Օտտավայի Փոքր թատրոնում[2]։ Բրիտանական բալետի խումբը կատարել է Լեոնարդ Գիբսոնի «Գերշվինի մեղեդիները»[6]։ 1954 թվականին փառատոնն ավարտվեց, կանադացի պարողները կարողացան հեռուստատեսությունում վճարովի աշխատանք գտնել Կանադայի Ազգային բալետի և Վինիպեգյան Արքայական բալետի միջոցով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gweneth Lloyd». artsalive.ca. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 2,0 2,1 «Changes». Dance Collection Danse. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Boris Volkoff». artsalive.ca. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Ballet». Canada. Royal Commission on National Development in the Arts, Letters, and Sciences. Report. Ottawa : King's Printer, 1951. collectionscanada.gc.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Ivings». Dance Collection Danse. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Leonard Gibson». artsalive.ca. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.