Բալա Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բալա Մելիքյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1888(1888-10-31)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 22, 1935(1935-05-22) (46 տարեկան)
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներթառ[1]

Բալա Գրիգորի Մելիքյան (Մելիքով) (հոկտեմբերի 31, 1888(1888-10-31), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 22, 1935(1935-05-22)), հայ թառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ երաժշտական կրթություն չի ստացել, նրա երաժշտական ճաշակն ու ունակությունները ձևավորվել և զարգացել են Շուշվա ժողովրդա-երաժշտական միջավայրում, հոր՝ այդ ժամանակ արդեն նշանավոր թառահար Գրիգոր Մելիքովի (1859-1929 թվականներ) ազդեցությամբ։ Տասնինը տարեկան հասակում Մելիքյանը արդեն ճանաչված թառահար էր և իր գործունեությամբ կապված էր նաև Բաքվի, Թիֆլիսի ու Երևանի երաժշտական կենտրոններին։ Վիրտուոզ թառահար, մուղամների անզուգական կատարող Մելիքյանը իր կազմակերպած գործիքային անսամբլներով համերգներով հանդես է եկել (որպես մենակատար և նվագակցող) նաև Մոսկվայում ու Լենինգրադում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 388.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 388