Բաթբոլդ Սուխբաաթարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաթբոլդ Սուխբաաթարին
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1963(1963-06-24) (60 տարեկան)
ԾննդավայրՈւլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Մոնղոլիա
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, Լոնդոնի բիզնես դպրոց և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄոնղոլիայի վարչապետ, Minister of Foreign Affairs? և Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գերագույն քարտուղար
ԿուսակցությունՄոնղոլիայի ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbatbold.com
 Sükhbaataryn Batbold Վիքիպահեստում

Բաթբոլդ Սուխբաաթարին (մոնղ.՝ Сүхбаатарын Батболд, հունիսի 24, 1963(1963-06-24), Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն), պետական և քաղաքական գործիչ, 2009 թվականի հոկտեմբերի 29-ից[2] մինչև 2012 թվականի օգոստոսի 9-ը[3] եղել է Մոնղոլիայի վարչապետ։ Վարչապետ նշանակվելուց առաջ նա աշխատել է որպես արտաքին գործերի նախարար իր նախորդի` Սանջիյին Բայարի կառավարությունում։

2011 թվականին Բեթբոլդը ոչ պետական կառավարման «Գլոբալ աշխարհի փառատոն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Աշխարհի գլոբալ փառատոն» անցացնելու համար պետական գանձարանից 150 միլիոն մոնղոլական տուգրիկ (120 հազար ԱՄՆ դոլար) է նվիրել։ Հիմնադրամի հիմնադիրն է Մուն Հեն Ջինը[4][5][6][7][8][9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթբոլդը ծնվել է 1963 թվականի հունիսի 24-ին, Ուլան Բատորում, բժիշկների ընտանիքում։ Ավարտել է Ուլան Բատորի ավագ դպրոցը։ 1986 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1991 թվականին՝ Լոնդոնի բիզնես դպրոցը։ Նա նաև 2002 թվականին սովորել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսային աստղի շքանշան (Մոնղոլիա) (1999 թվականին)
  • Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթբոլդի մասնակցությամբ կազմվել է տնտեսական և ֆինանսական տերմինների հնգալեզու (ռուսերեն, մոնղոլերեն, անգլերեն, ճապոներեն, չինարեն) բառարան։ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին լավագույն բլոգերների մրցանակաբաշխության ժամանակ Բաթբոլդը հայտարարել էր, որ անձնական հաշիվ է բացել «Թվիթեր» սոցիալական ցանցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  2. «AFP: Mongolia approves new PM Batbold». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Парламент Монголии назначил Н. Алтанхуяга премьер-министром». Жэньминь жибао. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Из монгольского сайта(չաշխատող հղում)
  5. «Из монгольского сайта». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. Из монгольского сайта(չաշխատող հղում)
  7. «Из монгольского сайта». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «Из сайта Глобального фестиваля мира». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Из сайта Президента Монголии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. «Mongolia Business and Mongolian Daily Business News». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթբոլդ Սուխբաաթարին» հոդվածին։