Բադե Իշչիլ
Բադե Իշչիլ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 8, 1983[1] (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 3665358 |
Բադե Իշչիլ (թուրքերեն՝ Bade İşçil, օգոստոսի 8, 1983[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի, մոդել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադեն ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Ստամբուլում։ Ավարտել է «Եդիտեպե» համալսարանի նորաձևության և դիզայնի ֆակուլտետը։ 2000 թվականին նա սկսել է մոդելային գործունեությունը։ «BECEL» առևտրային ապրանքանիշի դեմքն է։
2007 թվականին «Cine5» ալիքով թողարկվել է Բադեի մասնակցությամբ առաջին սերիալը՝ «Մետրոպոլիս սրճարանում»։ 2009 թվականից մինչև 2011 թվականը Բադեն «Էզել» սերիալում խաղացել է Շեբնեմի դերը, որին հաջորդել է Բանուի դերը «Հյուսիս-հարավ» սերիալում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մայիսի 31-ին Բադեն ամուսնացել է Մալկոչ Սուալփի հետ[2][3]։ 2014 թվականի օգոստոսի 9-ին ամուսինները որդի են ունեցել՝ Ազուրը։ 2015 թվականի հուլիսին Բադեն ամուսնալուծվել է։ 2016 թվականի հունվարին զույգը միանալու որոշում է կայացրել։ Մալկոչը ասել է.
Սակայն փետրվարին Բադեն վերսկսել է ամուսնալուծության գործընթացը՝ ասելով «հաշտեցումն անհնար է»։ 2016 թվականի հունիսին Բադեն բաժանվել է ամուսնուց։ Զույգը որոշել է ընկերներ մնալ իրենց որդու՝ Ազուրի համար։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ս | «Մետրոպոլիս սրճարանում» | Metropolis Cafe | Շեբնեմ |
2009-2011 | ս | «Էզել» | Ezel | Շեբնեմ Սերտունա |
2011-2013 | ս | «Հյուսիս-հարավ» | Kuzey Güney | Բանու |
2016 | ֆ | «Հին սեր» | Еski Sevgili | Ֆերիդե |
2017--… | ս | «Փոքրիկ հանցագործություններ» | Ufak Tefek Cinayetler | Փելին Թարխան |
2020--… | ս | «Սեր 101» | Aşk 101 | չափահաս Իշիկ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «RÖPORTAJ: BADE İŞÇİL SÜALP»։ www.marieclaire.com.tr։ Marie Claire Türkiye
- ↑ «Bade İşçil müjdeyi verdi»։ www.acunn.com։ Acun Medya։ Արխիվացված է օրիգինալից 9 December 2015-ին։ Վերցված է 5 November 2014
|