Բագրատ Սայադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բագրատ Սայադյան
Ծնվել էմարտի 21, 1902(1902-03-21)
ԾննդավայրՄազրա, Բաբեկի շրջան, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 23, 1975(1975-01-23) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1927)
Մասնագիտությունմանկաբարձ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1962)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ[1]
Պարգևներ

Բագրատ Գևորգի Սայադյան (մարտի 21, 1902(1902-03-21), Մազրա, Բաբեկի շրջան, ԽՍՀՄ - հունվարի 23, 1975(1975-01-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1963): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Սայադյանը ծնվել է 1902 թվականին Նախիջևանի Բաբեկի շրջանի Մազրա գյուղում։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1940-1941 թվականներին եղել է Երևանի տարհանման հոսպիտալի վիրաբուժության բաժնի, 1952-1954 թվականներին և 1963-1970 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, 1962-1964 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի հիմնադիր-վարիչ[2]։ 1954-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։

Աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում մայրության և մանկության պահպանության, մանկական գինեկոլոգիայի, վաղաժամ ծննդաբերության և հետծննդյան օգնության կազմակերման հարցերին։ Բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1944
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1970

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7