Արտաշես Գալփակճյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ա. Գալփակճյանից)
Արտաշես Գալփակճյան | |
---|---|
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | 1942 |
Մասնագիտություն | հրապարակախոս և խմբագիր |
Արտաշես Գալփակճյան (, Ստամբուլ, Թուրքիա - 1942), հայ խմբագիր, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Խմբագրական ասպարեզ է մտել 1900-ականների սկզբներից, նախ աշխատակցել է ժամանակի մամուլին, ապա հրատարակել է մի քանի պարբերականներ՝ «Բյուրակն», «Առևտուր», «Վաստակ», «Ավետաբեր» և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և հատկապես պատերազմից հետո շարունակել է աշխատակցել տարբեր թերթերի։ 1925 թվականին հրատարակել է «Լուսարձակ» պարբերականը, որի փակումից հետո՝ 1925-1932 թվականներին խմբագրել է «Վերջին լուրը»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 220.