Արտաշես Գալփակճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Գալփակճյան
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել է1942
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Արտաշես Գալփակճյան (- , Ստամբուլ, Թուրքիա - 1942), հայ խմբագիր, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Խմբագրական ասպարեզ է մտել 1900-ականների սկզբներից, նախ աշխատակցել է ժամանակի մամուլին, ապա հրատարակել է մի քանի պարբերականներ՝ «Բյուրակն», «Առևտուր», «Վաստակ», «Ավետաբեր» և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և հատկապես պատերազմից հետո շարունակել է աշխատակցել տարբեր թերթերի։ 1925 թվականին հրատարակել է «Լուսարձակ» պարբերականը, որի փակումից հետո՝ 1925-1932 թվականներին խմբագրել է «Վերջին լուրը»[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 220.