Աֆրիկանթրոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աֆրիկանթրոպոս (Աֆրիկա և հուն․՝ άνθρωπος-մարդ), հնագույն աֆրիկական մարդ կամ էյասիի մարդ, նախամարդու տիպ։ 1935 և 1938 թվականների քարե գործիքների հետ Աֆրիկանթրոպոսի գանգի և վերին ծնոտի մասեր (երկու սեղանատամներով) են գտնվել էյասի լճի (Տանզանիա) նստվածքներում։ Աֆրիկանթրոպոս կառուցվածքով նման է Եվրոպայի և Ասիայի մյուս նախամարդկանց։ Նրա գոյության ժամանակաշրջանը համարվում է պլեյստոցենի 2-րդ կեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png