Արևմտահայերի համագումար (1919)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևմտահայերի համագումար (այլ կիրառումներ)

Արևմտահայերի երկրորդ համագումար, տեղի է ունեցել 1919փետրվարի 6-13 (փետրվարի 19-26)-ին։ Մասնակցել Է 55 պատգամավոր։

Օրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկել են արևմտահայ գաղթականների քաղաքական ծրագրերի մշակման, նրանց հայրենիք վերադարձի, ներկայացուցչական մարմին ստեղծելու և այլ հարցեր։ Համագումարի ընդունած որոշումների վրա իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ կապված Հայկական հարցի լուծման գործում Անտանտի երկրների հետ հույսեր կապելու և հատկապես առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո ստեղծված քաղաքական նոր պայմանների հետ։ Համագումարի ելույթներում հույս է հայտնվել նաև, որ հետպատերազմյան պայմաններում Հայկական հարցը կստանա իր արդարացի լուծումը։

Որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունվել է որոշում հարց դնել Փարիզում սկսվող խաղաղության կոնֆերանսի առջև՝ ստեղծել մեկ միասնական հայկական պետություն, Արևմտյան Հայաստանի և Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության միավորման ճանապարհով։ Որոշվել է մինչ այդ հարցերի լուծումը աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած միջոցառումներին՝ գաղթականներին օգնություն կազմակերպելու գործում, խնդրել Անդրկովկասում գտնվող դաշնակիցների հրամանատարությանը օգնել հայ գաղթականներին՝ հատկապես նրանց հայրենիք վերադառնալու հարցում։ Գաղթականների հետ տարվող աշխատանքի համար ընտրվել է գործադիր մարմին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտահայերի համագումար (1917)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 39