Արևելք (թերթ, Թավրիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևելք (այլ կիրառումներ)
Արևելք
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1943[1]
Հրատարակման վայրԹավրիզ[1]
Լուծարվել է1946[1]

«Արևելք», հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1943—1946 թվականներին, 1945 թվականից՝ եռօրյա, Թավրիզում։ Հրատարակվել է «Հակաֆաշիստական թերթիկ» (1943—1944), «Հակաֆաշիստական թերթ» (1944), «Հակաֆաշիստ» (1944—1945) անուններով։ Խմբագիր՝ Դ.Գևորգյան]։ Լուսաբանել է Հայրենական պատերազմի (1941—1945) ընթացքը, տպագրել հաղորդագրություններ և ակնարկներ հայ ռազմիկների քաջագործությունների մասին, ինչպես նաև բանաստեղծություններ, պատմվածքներ, Հայաստանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքը պատկերող նյութեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 37
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։