«Արևելք», հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1943—1946 թվականներին, 1945 թվականից՝ եռօրյա, Թավրիզում։ Հրատարակվել է «Հակաֆաշիստական թերթիկ» (1943—1944), «Հակաֆաշիստական թերթ» (1944), «Հակաֆաշիստ» (1944—1945) անուններով։ Խմբագիր՝ Դ.Գևորգյան]։ Լուսաբանել է Հայրենական պատերազմի (1941—1945) ընթացքը, տպագրել հաղորդագրություններ և ակնարկներ հայ ռազմիկների քաջագործությունների մասին, ինչպես նաև բանաստեղծություններ, պատմվածքներ, Հայաստանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքը պատկերող նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 37)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։