Արևելքի սարսափները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելքի սարսափները
չեխ․՝ Hrůzy východu
ՀեղինակԿարել Հանսա
Տեսակհրատարակություն
Բնօրինակ լեզուչեխերեն
Էջեր154
Հրատարակման վայրԲերոուն
Հրատարակման տարեթիվ1923
OCLC28185525
Թվային տարբերակkramerius5.nkp.cz/uuid/uuid:b7fbccde-2cb7-4274-9210-a49f58949902 և krameriusndk.nkp.cz/search/handle/uuid:409df250-06e2-11ea-a20e-005056827e51

Արևելքի սարսափները, 1923 թվականին Կարել Հանսայի (չեխ․՝ Karel Hansa) Բերոունում հրատարակած գիրքն է, որտեղ ընթերցողի դատին է հանձնել հայ ժողովրդի պատմությանն ու ցեղասպանությանը նվիրված իր ուսումնասիրությունները։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Հանսան ծնվել է Կարել և Ժոզեֆինա Հանսաների ընտանիքում, ունեցել է ավստրիական և չեխական ծագում։ 1922 թվականին նա ճանապարհորդել է Մերձավոր Արևելքի երկրներով՝ Ստամբուլից նավով ուղևորվել է Զմյուռնիա (Իզմիր), ապա՝ Բեյրութ և Հալեպ։ Հանդիպելով փողոցներում և վրաններում ապրող հայ գաղթականների՝ ականատես է եղել նրանց թշվառ վիճակին և կրած տառապանքներին։ Հալեպում Կ. Հանսան ծանոթանում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության գործունեությանը և ոգևորվում նրա ծավալած մարդասիրական աշխատանքով։ Նա միանում է ութ հազար հայ որբերին Սիրիա տեղափոխելու կազմակերպության ծրագրին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Հանսան (1880-1951)։ 1922 թ. իր դեպի արևելք կատարած ճանապարհորդության ժամանակ Հալեպում և Բեյրութում հանդիպելով փողոցներում և վրաններում ապրող հայ գաղթականներին՝ խորը հոգեկան ապրումներ է ունենում՝ տեսնելով նրանց թշվառ վիճակը և կրած տառապանքները։ Հալեպում նա առաջին անգամ ծանոթանում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության (Near East Relief) գործունեությանը։ Հայրենիք վերադառնալուն պես, ստեղծում է ՙՀայ որբերի օգնության Հանսայի ֆոնդ՚ հիմնադրամը, որը գործել է Չեխոսլովակիայի ՙԿարմիր խաչին՚ կից[1]։ Արևելքի սարսափներ՚ գիրքն Հայերի վերաբերյալ Հանսայի հրատարակած առաջին աշխատությունը՝ է, որը ժամանակակիցների շրջանում մեծ աղմուկ է հանել և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական գրաքննության կողմից մտցվել արգելված գրականության ցանկը։ Գիրքը, որը տպագրվել է հեղինակի սեփական միջոցներով, նվիրված է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչև 20-րդ դարի 20-ական թթ.։ Աշխատության ամենաարժեքավոր մասը նվիրված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Թուրքիային և այնտեղ բնակավող հայերին։ Կ. Հանսան ցավով գրում է հայերի բռնագաղթի և կոտորածների մասին՝ ներկայացնելով նրանց թվաքանակը իր կողմից կազմած աղյուսակներում՝ ըստ բնակության վայրերի՝ մինչ ցեղասպանությունը և դրանից հետո։ Հեղինակը գրքի վերջում ներկայացնում է 1920-ական թթ սկզբի մամուլի գնահատակնները Հայկական հարցի և կոտորածների նկատմամբ, նաև աղյուսակներով տալիս՝ իբրև ցեղասպանության հետևանք, ամբողջ աշխարհով տարածված հայերի թիվը։ Գրքի հարուստ նյութը ուղեկցվում է մոտ 60 լուսանկարներով, որոնց մի մասը նա լուսանկարել էր դեպի արևելք կատարած իր ճամբորդության ընթացքում։ Հեղինակի նախաձեռնությամբ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվեց «Հայ որբերի օգնության Հանսայի» ֆոնդ՚ին։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատերը մեռնում էին` չդիմանալով այդ դաժան տանջանքներին(բոբիկ ոտքերի տակ ճիպոտահարել, եղունգների տակ մեխեր մտցնել, մորուքները պոկել)։ Սվազ քաղաքի եպիսկոպոսին նույն ձևով տանջելուց հետո, նրա կրունկներին, որտեղից միայն արյունի ու մսի կտորներ էին կախված` շիկացած պայտեր մեխեցին։ Թուրք ասկյար, որի հրամանով էր դա կատարվել, այն հարցին, թե ինչու նա այդպիսի բան թույլ տվեց, ցինիկորեն ժպտալով պատասխանել էր, թե այնպիսի հարգարժան անձնավորությանը, ինչպիսին էր եպիսկոպոսը, չէր կարող աքսորել ոտաբոբիկ։ Հարյուրավոր քահանաների, դասախոսների և ուսուցիչների կախում էին քաղաքի փողոցներում ու դիակները շաբաթներով թողնում էին կախված` հուրախությու խաժամուժի։
Հազարավոր անչափահաս աղջիկներ պատվազրկվում էին` դառնալով սպաների ու զինվորների, ինչպես նաև այն քաղաքների պաշտոնյաների խաղալիքը, որոնցով անցնում էին գաղթականների քարավանները։ Ամեն օր կրկնվող բազմաթիվ նման օրինակներից. “Բայբորդի շրջանի երեսուն հազարից ավելի հոգուց բաղկացած քարավանից, հազարավոր կանանց ու աղջիկների քշել տարել էին քաղաքի զինվորական ճամբարները, որտեղ նրանց հերթով բռնաբարում էին զինվորներն ու սպաները։ Բռնաբարիչների կենդանական քմահաճույքների դժբախտ զոհերը իրար հետևից մեռնում կամ խելագարվում էին, իսկ այդ սարսափին դիմացածներին խեղդում էին Եփրատի մեջ։

2006 թվականին «Արևելքի սարսափներ» արժեքավոր աշխատությունը վերահրատարկվեց Չեխիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hruzy Vychodu Armenie, Karel Hansa, 1923, Beroune