Արևադարձային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արևդարձային կլիմաներից)
Հարավային Ֆլորիդան գտնվում է արևադարձային գոտում

Արևադարձային կլիմա, արևադարձային գոտիներին բնորոշ կլիմա։ Արևադարձային կլիմային բնորոշ է ջերմաստիճանի սեզոնային ոչ մեծ տատանումներ[1]։

Ալիսովի կլիմաների դասակարգման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսովի կլիմաների դասակարգման մեջ արևադարձային կլիման գտնվում է մերձարևադարձային և մերձհասարակածային կլիմաների միջև[1]։

Արևադարձային գոտիներում ցածր ճնշման գծի երկու կողմերում հասարակածի երկայնքով գտնվում են բարձր մթնոլորտային ճնշում ունեցող գոտիները։ Օվկիանոսների մոտ տիրում է պասսատային կլիման մշտական արևելյան քամիներով՝ պասսատներով։ Եղանակն այստեղ համեմատաբար չոր է (տարեկան 500 մմ տեղումներ), չափավոր ամպամածությամբ, ամռանը միջին ջերմաստիճանը 20-27 °C է, ձմռանը՝ 10-15 °C: Տեղումների քանակը կտրուկ աճում է լեռնային կղզիների հողմակողմ լանջերին։ Արևադարձային ցիկլոնները համեմատաբար հազվադեպ են[1]։

Հյուսիսային կիսագնդի ամենատաք ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է 40 °C, Ավստրալիայում՝ մինչև 34 °C: Աֆրիկայի հյուսիսում, Կալիֆոռնիայի ներքին շրջաններում դիտվում են Երկրի ամենաբարձր ջերմաստիճանները՝ 57-58 °C, Ավստրալիայում՝ մինչև 55 °C, ձմռանը ջերմաստիճանը իջնում է մինչև 10-15 °C: Ջերմաստիճանի տատանումները օրվա ընթացքում զգալի են, կարող են գերազանցել 40 °C-ը։ Տեղումները քիչ են թափվում՝ 250 մմ-ից քիչ, հաճախ 100 մմ-ից ոչ ավել[1]։

Բազմաթիվ արևադարձային շրջաններում՝ Հասարակածային Աֆրիկայում, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում, Ավստրալիայի հյուսիսում պասատներին փոխարինում են մուսոնային արևադարձային կլիման։ Այստեղ ամռանը ներքին արևադարձային կոնվերգենցիայի գոտին հասարակածից տեղափոխվում է դեպի հյուսիս[1]։

Կյոպենի կլիմաների դասակարգման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյոպպենի կլիմաների դասակարգում

Կյոպենի կլիմաների դասակարգման մեջ արևադարձային կլիման բնորոշվում է որպես անապատային կլիմա, որտեղ ամսական միջին ջերմաստիճանը 17 °C-ից բարձր է։ ներառում է կլիմայի չորս տիպ, որոնք իրարից տարբերվում են տարվա ընթացքում տեղումների քանակով[2]։

  1. Արևադարձային անձրևային կլիմա՝ գրեթե համապատասխանում է Ալիսովի հասարակածային կլիմային
  2. Արևադարձաին մուսոնային արնձրևային կլիմա՝ գրեթե համապատասխանում է Ալիսովի մերձհասարակածային կլիմային
  3. Արևադարձային կլիմա չոր ձմեռներով և խոնավ ամառներով
  4. Արևադարձային կլիմա չոր ամառներով և խոնավ ձմեռներով։

Արևադարձային կլիմաներ պասատների և արևադարձային մուսոնների ազդեցության տակ գտնվող լայնությունների կլիմաներ։ Պասատների կլիման բնութագրվում է տարվա ընթացքում բավական կայուն ուղղություն և արագություն ունեցող քամիներով, արևադարձային գոտու համար չափավոր բարձր ջերմաստիճանով՝ 20-27 °C, հյուսիսային շրջաններում ձմռանը՝ 10-15 °C, համեմատաբար փոքր ամպամածությամբ և քիչ տեղումներով (բացառություն են կազմում այն վայրերը, որտեղ լեռնագրական պայմանները նպսատում են նրանց առաջացմանը)։ Բնորոշ է արևադարձային անապատների համար։ Արևադարձային մուսոնային կլիման բնութագրվում է քամիների ուղղության սեզոնային զգալի փոփոխությամբ (ամառվանից ձմեռ՝ 120-180°), չոր ձմեռով, խոնավ արևադարձային ամառով։ Օդի ջերմաստիճանը ամռանը՝ 25-27 °C։ Օվկիանոսների վրա տարեկան տատանումները փոքր են, ցամաքի վրա՝ համեմատաբար մեծ և աճում են ըստ աշխարհագրական լայնության։ Բնորոշ է արևադարձային անտառատափաստաններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Климат — статья из Большой советской энциклопедии (3-е издание)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. Михеев В. А. Классификация климатов // Климатология и метеорология. — Ульяновск: Ульяновский государственный технический университет, 2009. — С. 65. — 114 с. — ISBN 978-5-9795-0533-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևադարձային կլիմա» հոդվածին։