Արևալույս Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արևալույս Վարդանյան
Ծնվել է1914
ԾննդավայրԳագրա, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգինեգործ և այգեգործ
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունՀԽՍՀ Գերագույն խորհուրդ

Արևալույս Հարությունի Վարդանյան (1914, Գագրա, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն - մահվան տվյալները բացակայում են), խորհրդային հայ այգեգործ, խաղողագործ, շերամապահ, գյուղատնտեսական արտադրանքի առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1951)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևալույս Վարդանյանը ծնվել է 1914 թվականին Ռուսական կայսրության Սևծովյան նահանգի Գագրա քաղաքում (այժմ՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարածք), աշխատավորի ընտանիքում[2]։

1940 թվականին Վարդանյանների ընտանիքը մշտապես բնակության է տեղափոխվել Հայկական ԽՍՀ Բերիայի շրջան (1953 թվականից՝ Շահումյանի շրջան, 1958 թվականից` որպես Երևան քաղաքային խորհրդի կազմի մեջ)[2]։ Արևալույս Վարդանյանն աշխատանքի է անցել Ստալինի անվան կոլտնտեսությունում (հետագայում կոչվել է ԽՄԿԿ XVIII համագումարի անվան)։ Կարճ ժամանակում տիրապետելով մշակաբույսերի բուծման ագրոտեխնիկական պայմաններին՝ Վարդանյանը սկսել է զբաղվել այգեգործությամբ և խաղողագործությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին Վարդանյանը կարողացել է ստանալ խաղողի բարձր բերք, որի համար 1944 թվականին արժանացել է Պատվո նշան շքանշանի[3]։

Հետպատերազմյան շրջանում ԽՄԿԿ XVIII համագումարի ուղեգրով Վարդանյանը սկսել է զբաղվել շերամապահությամբ, նշանակվել է մետաքս հավաքողների օղակավար։ 1950 թվականին խնամելով գրենայի երեք սերմատփիկներ՝ ստացել է ռեկորդային բերք` 341,5 կիլոգրամ շերամի բոժոժ[3]։

1951 թվականի հուլիսի 11-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1950 թվականին թթենու մետաքսագործի բարձրորակ բերքի ձեռքբերման համար, արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման՝ ստանալով Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալ[4]։

1952 թվականին Արևալույս Վարդանյանը խնամել է գրենայի չորս սերմատփիկներ և ստացել 110 կիլոգրամ շերամի բոժոժ, որի համար արժանացել է Լենինի երկրորդ շքանշանի։ 1957 թվականից Վարդանյանը կրկին զբաղվել է այգեգործությամբ և նշանակվել է ԽՄԿԿ XVIII համագումարի կոլտնտեսության այգեգործական միավորման օղակավար։ Վարդանյանի ղեկավարությամբ օղակին հաջողվել է խաղողի բարձր բերք ստանալ` 4,5 հեկտար ընդհանուր տարածքի յուրաքանչյուր հեկտարից 155 ցենտներ։ Արևալույս Վարդանյանը մասնակցել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է իր նվաճումները և արժանացել գլխավոր ցուցահանդեսի կոմիտեի մրցանակին[3]։

Արևալույս Վարդանյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է 3-րդ գումարման ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1955 և 1957 թվականներին՝ Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավոր, 1959 թվականին՝ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саакян В. М., Геворкян В. А. Вартанян Аревалуйс Арутюновна // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 303—305. — 325 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]