Jump to content

Արփի Մաղաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արփի Մաղաքյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1980(1980-11-02) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵԹԿՊԻ և ՔԴԵԴ
Մասնագիտությունհեքիաթագիր, ռեժիսոր և հրապարակախոս

Արփի Մաղաքյան (նոյեմբերի 2, 1980(1980-11-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեքիաթագիր, ռեժիսոր և հրապարակախոս[1]։ Ունի տպագրված չորս գիրք։

Արփի Մաղաքյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, ավարտել է Մեդիա ինստիտուտի լրագրության բաժինը, և ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և տիկնիկային թատրոնում։ Դասավանդում է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում («Գեղագիտություն» առարկան)[2]։

Մաղաքյանը զբաղվում է գրահրատարակչությամբ։ Հեղինակել է «Հորինենք հեքիաթ» ինտերակտիվ նախագիծը, որն ուղղված է երեխաների ստեղծագործական մտածողության և բառապաշարի զարգացմանը։

Հրատարակած գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Երևանյան հեքիաթներ» (2019) - Իրապատում հեքիաթների ժողովածու է, որի գործողությունները ծավալվում են Երևանի տարբեր վայրերում՝ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու միջավայրը[3][4][5]։
  2. «Արևի համբուրած Շուշին» (2022) - Հեքիաթը ներկայացնում է 5-րդ դարի Արցախը, Ամարասի դպրեվանքի հիմնադրումը և Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը։ Գլխավոր հերոսը Շուշի անունով աղջնակն է[6]։
  3. «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023) - «Գաղտնագրեր անցյալից» հեքիաթաշարի առաջին գիրքն է։ Այն համադրում է պատմական և հեքիաթային տարրեր՝ ներկայացնելով Արտավազդ Բ արքայի կյանքը[6]։
  4. «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» (2024) - Հեքիաթաշարի երկրորդ գիրքն է, որը պատմում է Տիգրան Մեծի մասին։

Արմատներով Եդեսիայից է, Ուռհայից։ Ընտանիքը գաղթից հետո հաստատվել է Հալեպում, ապա 1947 թվականին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան, Երևան։ Ամուսնացած է սցենարիստ, գրող Հարութ Կբեյանի հետ, ունեն երկու զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արփի Մաղաքյան». Mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
  2. «Արփի Մաղաքյանի անդրանիկ՝ «Երևանյան հեքիաթներ» գրքի առանցքում Երևանն է իր ողջ հմայքով». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  3. ««Իշուկն ու ուրվականը» հեքիաթը` սարյանական շնչով». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
  4. Փախուստ դեպի հեքիաթ․ «Երևան» ամսագիր
  5. «Երևանյան հեքիաթներ». Gir.am օնլայն գրախանութ. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  6. 6,0 6,1 «Հայն անպայման հաղթելու է, հիմա մութ աշխարհի մեջ ենք, բայց սա վատ չէ` գործելու, ելքեր փնտրելու համար. Հեքիաթագիր».