Արփիկ Խասապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խասապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արփիկ Խասապետյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Արփիկ Ռուբենի Խասապետյան (հունվարի 30, 1948, Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի մանկավարժ[1], քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփիկ Խասապետյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 30-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1955-1966 թվականներին. սովորել է Մեծ Թաղեր գյուղի 11-ամյա դպրոցում, այնուհետև՝ որպես ավագ ջոկատավար աշխատել ծննդավայրի դպրոցում։ 1967-1972 թվականներին սովորել է Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի հեռական բաժնում։
1967-1969 թվականներին աշխատել է շրջանային գրադարանում։ 1969-1991 թվականներին եղել է Հադրութի շրջանային թերթի խմբագրության գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ։ 1991-2003 թվականներին եղել է թերթի խմբագիր։
1991 թվականից եղել է հայոց լեզու և գրականության ուսուցչուհի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում[3]։
2000 թվականի հունիսի 18-ին Հադրութի թիվ 18 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[4]։ Եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Եղել է կուսշրջկոմի անդամ, շրջխորհրդի վերջին երեք գումարումների պատգամավոր, Արցախի Հանրապետության մարզային և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 216 հրամանագիր 04.06.2005 թվական)
- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 44-Ա հրանամագիր 05.05.2015 թվական)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է 88-ի համախմբվածությունը». Նորություններ Արցախից aparaj.am. 2022 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Խասապետյան Արփիկ Ռուբենի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.