Արցախի ՈՒՀԱ թիմ («Աղ ու Հացով»)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Աղ ու Հացով»
Աղ ու Հացով.jpg
ՈւՀԱ թիմ
Ծագման երկիրԱրցախ, Ստեփանակերտ
Ստեղծվել է2014 Հոկտեմբեր

Աղ ու Հացով - ՈՒՀԱ թիմ Արցախից:

Թիմի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերին, գրանցվել է ՈՒՀԱ միջազգային փառատոնի ցանկում և ստացել մասնակցելու հրավեր։ Հունվարի 12-26-ը Սոչիում անցկացվել է 26-րդ ՈՒՀԱ փառատոնը, որին մասնակցել է նաև Արցախից ՈւՀԱ թիմը՝ «Արցախի հավաքական» անունով[1]: Փառատոնին մասնակցում էին 400-ից ավելի թիմեր ԱՊՀ տարբեր երկրներից։ Այնտեղ որոշվեց, որ Արցախի թիմը մասնակցելու է Կովկասյան լիգային, որն անց է կացվելու մարտ ամսին՝ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում։

Կովկասյան լիգայի փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի ՈՒՀԱ-ի թիմը, մեծ դժվարություններ հաղթահարելով, հասավ Ստավրոպոլ և հասցրեց մտնել մեկ քառորդ։ Փառատոնին մասնակցում էր 18 թիմ՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից և Արցախից։ Վերջինիս շնորհիվ լիգան ստացավ միջազգային կոչում։

Արցախի ՈւՀԱ թիմը Ստավրոպոլում

Կովկասյան լիգայի 1/4 եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտի "Ուրախների և հնարամիտների ակումբի" "Աղ ու հացով" թիմը մայիսի 20-ին մասնակցել է Ստավրապոլ քաղաքում անցկացվող ՈՒՀԱ Կովկասի լիգայի քառորդ եզրափակչին։ Թիմը փայլուն ելույթ է ունեցել՝ հաջողվել է նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր[2]: Թիմի ավագ Տիգրան Գալստյանը արժանացել է 1/4 եզրափակչի Լավագույն արտիստի կոչմանը։

Արցախի ՈւՀԱ թիմ

Կովկասյան լիգայի 1/2 եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ստավրոպոլում կայացել են Կովկասյան լիգայի կիսաեզրափակչի խաղերը։ Խաղին մասնակցել է 12 թիմ Ստավրոպոլից, Պյատիգորսկից, Գրոզնիից, Մախաչկալայից, Նալչիկից, Աստրախանից, Ռոստով-նա-Դոնուից և Ստեփանակերտից: Եզրափակիչ փուլ անցան «Все сразу» թիմը Մախաչկալայից, "Группа энтузиастов" թիմը Ստավրոպոլից, Գրոզնիի թիմը, "Աղ ու հացով" թիմը, Պյատիգորսկի "ШиК" թիմը և Ստավրոպոլի բժշկական համալսարանի թիմը[3]:

Կովկասյան լիգայի եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 3-ին անց է կացվել Կովկասյան լիգայի եզրափակիչ խաղը, որին մասնակցել է 6 թիմ։ Խաղն անց է կացվել 3 փուլով՝ Ողջույն, 5 նորություն և երաժշտական համար։ Ստեփանակերտի "Աղ ու հացով" թիմը գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը և արժանացել գավաթի։ Իսկ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվել է եզրափակիչ փուլի Լավագույն արտիստ[4]:

Թիմի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Ավետիսյան-Թիմի ղեկավար
  • Դավիթ Վանյան-Թիմի ղեկավար
  • Տիգրան Գալստյան- Թիմի ավագ
  • Անդրանիկ Մեսրոպյան
  • Ավետ Բադալյան
  • Վլադիմիր Գասպարյան
  • Դավիթ Ավագիմյան
  • Դավիթ Ղահրամանյան
  • Կոլյա Շահգելդյան
  • Հովսաննա Պետրոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]