Արտյուշա Օհանջանյան
Արտյուշա Օհանջանյան | |
---|---|
24 դեկտեմբերի 1917 - 8 հուլիսի 1942 | |
Ծննդավայր | Կարս |
Մահվան վայր | Վորոնեժի մոտ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ռազմաօդային ուժեր |
Ծառայության տարիներ | 1941 - 1942 |
Պաշտոն | Կրտեսեր լեյտենանտ |
Պաշտոնաթող | զոհվել է |
Պարգևներ | Կարմիր դրոշի շքանշան |
Արտյուշա Օհանջանյան (դեկտեմբերի 24, 1917, Կարս, Կարսի մարզ - հուլիսի 8, 1942), հայ օդաչու։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականի սկզբին Արտյուշայի հայրը ընտանիքի հետ ստիպված թողնում է հարազատ Կարսը և հասնում է Թիֆլիս։ 1924 թվականին ընտանիքը հաստատվում է Լենինականում։ Նույն թվին մահանում է հայրը։ Մայրը Արտյուշային և 1913 թվականին ծնված դստերը՝ Շուրային, 1922 թվականին ծնված երկրորդ տղային՝ Գևորգին, հանձնում է որբանոց։ Որբանոցում մայրը հավաքարարուհի է աշխատում։ 1930 թվականին որբանոցի ցրումից հետո ընտանիքը տեղափոխվում է Երևան։ 1936 թվականին Արտյուշան ընդունվում է ԵՊՀ քիմիական ֆակուլտետ, միաժամանակ պարապելով աերոակումբում, որտեղ նրան հրապուրում էր պարաշյուտային սպորտը։ Երկրորդ կուրսից ինքնակամ մեկնում է Վորոշիլովգրադի օդաչուական դպրոցը։
1942 թվականի հուլիսի 8-ին շտուրմական գնդից Վորոնեժ քաղաքի մոտ հարձակվում է հակառակորդի տանկային շարասյան վրա և զոհվում է։
Ետմահու պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայազգի գաստելլոն-Արտյուշա Օհանջանյան։ «Գարուն», 1967, № 1, էջ 22։
- Հայկ Հայրապետյան, Առաջին տեղեկությունը հերոսի մասին։ «Գարուն», 1967, № 3, էջ 13-14։
- Վարդգես Պետրոսյան, Երկնքում են մեռնում արծիվները։ «Գարուն», 1967, № 7, էջ 2-15։