Արտյոմ Խաչատրյան (ձեռներեց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Խաչատրյան
Ծնվել է1975
ԿրթությունՄոսկվայի պետական լեռնային համալսարան (1997)[1]
Մասնագիտությունձեռնարկատեր

Արտյոմ Կարենի Խաչատրյան (1975), ռուսաստանցի ձեռներեց, միլիարդատեր է, ըստ «Ֆորբս» ամսագրի ռուսական տարբերակի՝ Խաչատրյանի անձնական կարողությունը գնահատվել է է 3,1 միլիարդ դոլար[2]։ Սերգեյ Լոմակինի հետ համարվում է «Fix Price» խանութների ցանցի տնօրենների խորհրդի անդամ, «Կոպեյկա» խանութների ցանցի համահիմնադիր։ «Կենտրոնական Բուվ» կոշիկի խանութների ցանցի համասեփականատեր, «ՑենտրՕբուվ» կոշիկի խանութների ցանցի համասեփականատեր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել Մոսկվայի պետական լեռնահանքային համալսարանում (1997)։ Գործընկերներ Սերգեյ Լոմակինի, Ալեքսանդր Սամոնովի և Իգոր Ժուրավլյովի հետ զբաղվել է սուրճի առևտրով։

1998 թվականին Սերգեյ Լոմակինի, Ալեքսանդր Սամոնովի հետ հիմնել է «Կոպեյկա» մթերային խանութների ցանցը[4]։ 2007 թվականին «Կոպեյկա» Վաճառքի տուն" ԲԲԸ-ի բաժնետերերը վաճառել են ընկերության բաժնետոմսերի 50%-ը, որոնցից 10%-ը պատկանում էր Արտյոմ Խաչատրյանին[5]։ Բաժնետոմսերի փաթեթը գնել է «Ուրալսիբը», որին այդ ժամանակ արդեն պատկանում էր ցանցի 50%-ը, և արդյունքում դարձել է դրա միակ սեփականատերը[6]։

2007 թվականին Խաչատրյանը և Լոմակինը գնել են ուրալյան «Մոնետկա» ցանցի բաժնետոմսերի 25%-ը, որի կազմի մեջ մտնում էին 115 մթերային խանութներ։ 2008 թվականին նրանք գնել են Modis խանութների ցանցի 5-7%-ը (2015-ին վաճառել են իրենց բաժնեմասերը)[5][7]։

2008 թվականին Խաչատրյանը Լոմակինի հետ հիմնադրել է «Sun Investment Partners» ներդրումային ընկերությունը[8]։ Ավելի ուշ այն վերանվանվել է Retail Brand Collection[7]:

2009 թվականին Խաչատրյանը և Լոմակինը 40 միլիոն դոլարով գնել են «ՑենտրՕբուվ» կոշիկի խանութների ցանցի 33%-ը[9], դա թույլ է տվել ընկերությանը բացել երիտասարդական ոչ թանկ կոշկեղենի Centro խանութներ։ 2017 թվականին բաժնետերերի միջև կոնֆլիկտի, վարկերի մեծ քանակության և արտասահմանյան շուկաների կորստի արդյունքում «ՑենտրՕբուվը» սնանկ է հայտարարվել[7]։

Fix Price[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեսթ Փրայս» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Սերգեյ Լոմակինի և Արտյոմ Խաչատրյանի կողմից՝ իրենց ստեղծած «Կոպեյկա» առևտրային ցանցի վաճառքից հետո՝ նպատակ ունենալով ռուսական մանրածախ շուկայում ստեղծել նոր ձևաչափ։

«Fix Price» ցանցի առաջին խանութը բացվել է 2007 թվականի դեկտեմբերին։ 2008 թվականի ընթացքում բացվել են «Fix Price»-ի առաջին 60 խանութները։ 2014 թվականին ցանցն ուներ 1543 խանութ։ 2018 թվականի փետրվարի դրությամբ ցանցն ուներ 2510 խանութ Ռուսաստանում, ինչպես նաև մի քանի խանութներ Լատվիայում, Բելառուսում, Ուզբեկստանում և Վրաստանում։

2021 թվականի մարտին ընկերությունը անցկացրել է վերջին 10 տարիների խոշորագույն ռուսական IPO-ն, Լոնդոնի բորսայում վաճառքի հանելով իր արժեթղթերը ամեն մեկը 9, 75 դոլարով, շուկայական կապիտալիզացիան կազմել է մոտ 8, 3 միլիարդ դոլար[10]։ Արդյունքում Արտյոմ Խաչատրյանը դարձել է դոլարային միլիարդատեր, Bloomberg-ը նրա ունեցվածքը գնահատել է 3,6 մլրդ դոլար, իսկ Forbes-ը` 3,4 միլիարդ դոլար[11]։

2023 թվականին Արտյոմ Խաչատրյանը Forbes-ի վարկածով ստացված դեվիդենտների քանակով ամենահարուստ ռուսաստանցիների շարքում զբաղեցրել է 39-րդ տեղը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forbes Russia (ռուս.)Axel Springer SE, 2004.
  2. «Артем Хачатрян». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Сергей Ломакин подобрал обувь по размеру». www.kommersant.ru (ռուսերեն). 2008 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. «IPO Fix Price сделало ее основателей миллиардерами». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 «How the founders of Kopeyka earn on same price products» (անգլերեն). RusLetter — news. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Russia's Kopeyka boosts revenue 19%, net profit 410% in H1» (անգլերեն). Состав.ру — new. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Fix Price фиксирует свою стоимость в Лондоне» (ռուսերեն). РБК — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Джейхун Мамедов. «Как устроен бизнес Fix Price: исследование Inc» (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Илья Щербович породнился с "Монархом"». www.kommersant.ru (ռուսերեն). 2011 թ․ հունվարի 18. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «Fix Price raises $2 billion in Russia's largest IPO since 2014» (անգլերեն). Reuters — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Two new billionaires have appeared in Russia» (անգլերեն). Lenta.ru — new. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. «Названы богатейшие россияне по полученным дивидендам» (ռուսերեն). Lenta.ru — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Артём Хачатрян — Forbes