Արտաշես Զիրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Զիրոյան
Ծնվել էմարտի 20, 1950(1950-03-20)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՎարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1972)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1989)
Մասնագիտությունբուսաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Արտաշես Նորայրի Զիրոյան (մարտի 20, 1950(1950-03-20)[1], Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ բուսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989): Ամերիկայի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Զիրոյանը ծնվել է 1950 թվականի մարտի 20-ին, Վարդենիկ գյուղում։ 1972 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1966-2000 թվականներին աշխատել Է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում, 1980 թվականից՝ բույսերի Էկոլոգիայի բաժնի վարիչ։ 1982-1987 թվականներին և 1992-1996 թվականներին եղել է փոխտնօրեն, 1987-1992 թվականներին՝ տնօրեն։ 2000-2002 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար, 2002 թվականից՝ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ[2], 2016 թվականի սեպտեմբերից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար[3]։

Զիրոյանն առաջինն է տվել ՀՀ բուսական պաշարների էներգետիկական գնահատականը և կազմել բուսածածկի, դրա կենսաարտադրողականության և երկրաբուսաբանական քարտեզները։ Մշակել է կենսաբազմազանության հզորությունների գնահատման ն կենդանի վերափոխված օրգանիզմների կառավարման, ինչպես նաև Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրեր։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ (1997)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սորոսի մրցանակ, 1992
  • ԱՄՆ-ի կենսաշխարհագրության ինստիտուտ՝ ոսկե մեդալ, տարվա մարդ, 1998, 1999

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արագածի ալպիական բուսաշխարհը, Երևան, 1993 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=3785
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Արտաշես Նորիկի Զիրոյան»։ aspu.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-20-ին։ Վերցված է 2019-06-25