Արտաշես Ավոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշես Ավոյան
Ծնվել է դեկտեմբերի 25, 1972({{padleft:1972|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:25|2|0}}) (45 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Արտաշես Ռոլանդի Ավոյան (դեկտեմբերի 25, 1972({{padleft:1972|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:25|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Օրինաց երկիր» խմբակցությունից[1][2], քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական, գեներալ-լեյտենանտ‌[փա՞ստ]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում։

1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1994-1997 թվականներին աշխատել է զինվորական դատախազությունում որպես քննիչ, այնուհետև՝ հատկապես կարևորագույն գործերով ՀԿԳ ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար։ 1997-1998 թվականներին աշխատել է Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միությունում՝ որպես իրավաբանական բաժնի մասնագետ։ 1998-1999 թվականներ՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ ավագ խորհրդատու։

1999-2004 թվականներին եղել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում[2]։

2004-2005 թվականներին աշխատել է որպես Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի գլխավոր խորհրդական։ 2005-2007 թվականներին վերանշանակվել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետույանի Ազգային Ժողովի չորրորդ գումարման պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ներկայացնելով «Օրինաց երկիր» խմբակցությունը։ 2007-2008 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ Բազմաթիվ օրենքների, օրենքների նախագծերի հեղինակ և համահեղինակ։ 2008 թվականի մայիսի 29-ից հանդիսացել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ:

2008 թվականի հուլիսի 22-ին, երբ Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար էր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ա.Ավոյանը նշանակվել է նույն կառույցի աշխատակազմի ղեկավար՝ միաժամանակ զբաղեցնելով քարտուղարի տեղակալի պաշտոնը:

2011 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդականի (գեներալ-լեյտենանտ) դասային աստիճան։

2014 թվականի ապրիլի 30-ին ազատվել է Ազգային Անվտանգության Խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[3]։

2017 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի խորհրդական‌[փա՞ստ]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2017-01-25 
  2. 2,0 2,1 [1] Առնետի տարին ազգային ժողովում:
  3. [http://նախագահ.հայ/hy/Directives/item/1160 Ա. ԱՎՈՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇ ՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ]