Արտակ Ալեքսանյան (պետական գործիչ)
Արտաքին տեսք
Արտակ Գրիգորի Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2009) և Երևանի պետական համալսարան (2012) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Պարգևներ և մրցանակներ | «Զինված ուժերի» 20-ամյակի հոբելյանական մեդալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ ԼՂՀ նախագահի «Երախտագիտություն» մեդալ |
Երեխաներ | 3 |
Արտակ Գրիգորի Ալեքսանյան (սեպտեմբերի 28, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, տնտեսագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995-1997 թթ. սովորել է Երևանի թիվ 112 միջնակարգ դպրոցում, 1997-1999 թթ.՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2000-2003 թթ.՝ Անգլիայի Royal Russel school դպրոցում, 2005 թվականին ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։ 2005-2009 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բիզնեսի կազմակերպում ֆակուլտետում, 2009-2012 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության տեսություն ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-2013 թվականներին աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 2013 թվականից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար[1][2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զինված ուժերի» 20-ամյակի հոբելյանական մեդալ, 2012
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ, 2015
- ԼՂՀ նախագահի «Երախտագիտություն» մեդալ, 2017