Արսեն Բերբերյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյանից)
Արսեն Բերբերյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1937 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | նոյեմբերի 16, 2013 (76 տարեկան) |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ (1973) |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան (ավազանի անունով՝ Պետրոս Բերբերյան, հոկտեմբերի 25, 1937, Ալեքսանդրիա, Եգիպտոս - նոյեմբերի 16, 2013, Ալեքսանդրիա, Եգիպտոս ), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործիչ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրիայի Հայկազյան վարժարանում։
- 1947 թ. ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան և հաստատվել Լենինական քաղաքում։
- 1955-1960 թթ. սովորել է Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և ավարտաճառ գրել Կոմիտաս վարդապետի հոգևոր անտիպ երգերի վերաբերյալ։
- 1960-1962 թթ. սովորել է Զագորսկի հոգևոր ակադեմիայում։
- 1963 թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Ս. Ներսես Շնորհալու տաղերի եղանակները» թեմայով։
- 1967-1968 թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Ժնևի ինստիտուտում։
- 1968-1973 թթ. եղել է Լոնդոնի Արքայական քոլեջի ասպիրանտ, որն ավարտելով պաշտպանել է թեզ «Հայ ժողովրդի հարաբերությունները Անգլիկան եկեղեցու հետ 1850-1905 թթ.» թեմայով և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում։ Սովորել է նաև Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիայում
Հոգևոր ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Արսեն։
- 1968-1973 թթ. վարել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հոգևոր հովվի պաշտոնը։
- 1973 թ. վերադառնալով Մայր Աթոռ՝ ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, ապա նույն թվականի հոկտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս։
- 1973-1982 թթ. - Ս. Էջմիածնի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչի և դիվանապետի պաշտոնը։
- 1982-1985 թթ. եղել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ։
- 1985-1988 թթ. եղել է Շվեդիայի հոգևոր հովիվ։
- 1990-1996 թթ. եղել է Գուգարաց թեմի առաջնորդ։
- 1992 թ. ստացել է արքության տիտղոս։
- 1996-1998 թթ. ծառայել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում։
- 2010 թ. նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ հայաստանյան թեմերում և փոխառաջնորդություններում։
- Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի անդամ, Շվեդիայի եկեղեցիների էկումենիկ Խորհրդի նախագահ, մասնակցել է միջազգային բազմաթիվ ժողովների։
- Հեղինակ է բազմաթիվ ուսումնասիրությունների, պատմական ու երաժշտական դասագրքերի, հրապարակախոսական հոդվածների և այլ աշխատությունների, հոգևոր երգերի ու շարականների ձայնապնակների ու ձայնագրությունների։