Արջտակ կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջտակ կովկասյան
Արջտակ կովկասյան
Արջտակ կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ենթաընտանիք Միրսինայիններ (Myrsinoideae)
Ցեղ Արջտակ (Wadivcyclamen)
Տեսակ Արջտակ կովկասյան (C. coum)
Միջազգային անվանում
Cyclamen coum

Արջտակ կովկասյան,մանոշ, արանց ծաղիկ, (լատին․՝ Cyclamen ibericum), պատկանում է գնարբուկազգիների ընտանիքին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է։ Տերևները կաշվեկերպ են, մուգ կանաչավուն՝ արծաթականչ գեղեցիկ նախշերով։ Արմատը՝ հաստացած պալարանման։ Ծաղիկները բաց մանուշակագույն են՝ պսակաթերթիկների հիմքում մուգ բծերով, մինչև 1,5 սմ տրամագծով։ Ծաղկում է մարտի սկզբին, անմիջապես ձյունը հալվելուց հետո։

Արջտակ կովկասյան

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է նաև Հայաստանում։

Աճման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացումը կատարվում է պալարները կիսելով, որոնք տնկում են ամռան կեսին կավային հողերում մինչև 5 սմ խորությամբ։ Բազմացումը կատարվում է նաև սերմերի միջոցով այս դեպքում ցանքը կատարում են մարտին՝ ջերմոցներում։ Մայիսին երևում են ծիլերը, որոնք զգալիորեն մեծանալուց՝ վերատնկում են թաղարներում։ Բույսերը դաշտ կարելի է տեղափոխել ինչպես ձմեռնամուտին, այնպես էլ վաղ գարնանը։ Ստվերասեր բույս է, դիմանում է ցրտին և խոնավասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկոչ ծաղկավաճառները սեզոնին մեծ քանակությամբ արջտակ են հավաքում և շատ հաճախ վաճառում բնակչությանը մանուշակի անվան տակ։ Դրանով վտանգի տակ դնելով այդ ծաղկի տեսակը։ Ամռան սկզբին բույսի վերերկրյա ողջ զանգվածը ոչնչանում է, իսկ աշնանը կրկին հայտնվում են երիտասարդ տերևները, իսկ ձմեռանամուտին՝ ծաղկակոկոնները և այդ ձևով էլ բույսը ձմեռում է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
  • Цикламен кавказский: информация о таксоне в проекте «Плантариум» (определителе растений и иллюстрированном атласе видов)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջտակ կովկասյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջտակ կովկասյան» հոդվածին։