Արջուկը Հյուսիսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնֆետներ «Արջուկը Հյուսիսում», փաթեթավորման ձևավորումը 1939 թվականի, Լուկյանովի աշխատանքներից

Արջուկը Հյուսիսում, շոկոլադով կոնֆետ, որ 1939 թվականից արտադրվել է Լենինգրադի հրուշակեղենի Ն. Կրուպսկայայի անվան ֆաբրիկայում. հետագայում՝ հրուշակեղեն արտադրող այլ ձեռնարկություններում ևս։

Հայտնի է, որ 1943 թվականին Լենինգրադի շրջափակման ժամանակ արտադրվել է 3 տոննա այդ ապրանքանիշի կոնֆետ։

Շոկոլադի օրիգինալ փաթեթավորման դիզայնը արված է եղել նկարչուհի Լուկյանովայի կողմից, ով մի քանի տարվա ընթացքում համագործակցում է այդ ընկերության հետ։ Այս գեղարվեստական որոշումը գտել է շատ կարդացողներ սպառողների մեջից։ 2010 թվականի հոկտեմբերի 12- ին գործարանը վերջացրել է ռե- դիզայն փաթեթավորումը «Արջուկը Հյուսիսում»։ Գնորդներն արագ արձագանքում են ձեռնարկված փոփոխությունը ավանդական փաթեթավորմամբ։ ԽՍՀՄ - ում կոնֆետներն այս անվանմամբ արտադրվում էր մի քանի հրուշակեղենի գործրաններում։ 1995 թվականին հենց այս ապրանքանիշը «Արջուկը Հյուսիսում» ստանում է «Կռուպսկու անվան գործարան»։ 2006 թվականից այս ապրանքանիշը պատկանում է նորվեգական «Օրկլա» ընկերությանը, ով գնել է ՕԱՕ « Կռուպսկու անվամբ հրուշակեղենի գործարանը»։ Մինչև 2008 թվականը կոնֆետն այս անվանմամբ շարունակվում էր վաճառվել այդտեղ և այլ ընկերություններում։ Այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ապրանքանիշերի մասին օրենքը, շատ կազմակերպություններ դադարեցրին «Արջուկը Հյուսիսում» - ի արտադրությունը։ Ավանդական ապրանքանիշը «Արջուկը Հյուսիսում» արտադրվում էր միայն շոկոլադե կոնֆետներ։ Դրա հետևանքով սկսեցին արտադրել և այլ հրուշակեղեններ՝ շոկոլադ, շոկոլադե սալիկներ և շոկոլադե բատոններ տարբեր միջուկներով, և տարբեր ձևավոր փաթեթավորմամբ։