Արջի աղբյուր
Արտաքին տեսք
Արջի աղբյուր | |
---|---|
Տեսակ | աղբյուր |
Երկիր | Արցախ |
Արջի աղբյուր, աղբյուր Արցախի Հադրութի շրջանում, Դիզափայտ լեռան լանջին։ Ավանդության ասելով գյուղի անտառից մի արջ դուրս գալով սկսում է բարձրանալ Դիզափայտ լեռան գագաթը։ Հանկարծ մի աղբյուր է բխում, որից կուշտ ջուր խմելուց հետո շարունակում է իր վերելքը Դիզափայտ լեռը, բայց հասնելուց հետո նա կայծակնահար է լինում և տապալվում գետնին։ Իբր դրա հետ է կապված աղբյուրի անունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ 514 — 992 էջ։