Արջաթիթեռներ
Արջաթիթեռներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Arctiidae | ||||||||||||
Ենթաընտանիքներ | ||||||||||||
|
Արջաթիթեռներ (լատ.՝ Arctiidae), թեփուկաթևավորների կարգի ընտանիք։ Հայտնի է 1000, Հայաստանում՝ 44 տեսակ։ Ունեն շատ վառ և խայտաբղետ գունավորում, աչքի են ընկնում արջաթիթեռ Հերա, խավարային արջաթիթեռ, գորշ արջաթիթեռ, կարմրակետիկ արջաթիթեռ և այլ տեսակներ։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թևերի բացվածքը 30-80 մմ է. հանգստի վիճակում ծալում են տանիքաձև։ Մսալի թրթուրները ծածկված են բազմաթիվ մազիկներով (այստեղից՝ անվանումը)։ Շատերի կնճիթը հետզարգացած է։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմակեր են, սնվում են հիմնականում խոտաբույսերի տերևներով։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարսնյակավորվում են մետաքսե բոժոժում, հողում, հողի վրա, չորացած տերևների տակ։ Ձմեռում է հիմնականում թրթուրը, հազվադեպ՝ հարսնյակը կամ ձուն։
Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային Ամերիկայից ներմուծված ամերիկյան սպիտակ թիթեռը (Hyphantria cunea) մեծ վնաս է հասցնում նախալեռնային շրջաններին։ Սակայն մեծ մասամբ արջաթիթեռներն իրենց գեղեցկությամբ զարդարում են դաշտերը, մարգագետինները, անտառները և մարդկանց գեղագիտական հաճույք պատճառում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|