Արուն (Կոսի վտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուն
Բնութագիր
Երկարություն250 կմ
Ավազանի մակերես33 578 կմ²
Ջրահոսք
ԳետաբերանՍապտ Կոսի
Գետաբերանի տեղակայումԿոսի գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBarun River? և Sabha River?
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Նեպալ Նեպալ
ԵրկրամասՏիբեթի ինքնավար շրջան
Սագարմատհա
ՋրահավաքԳանգեսի ավազան

Արուն (Չինաստանում՝ Պունգչու, նեպալ.՝ अरुण नदी), գետ Նեպալի արևմուտքում և Տիբեթի ինքնավար շրջանի հարավում։

Սկիզբ է առնում Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե օկրուգի Նյալամ գավառում, այնուհետև հոսում է Տինգրի և Դինգգյո գավառներով։ Արունը հատում է Նեպալի սահմանը Հիմալայների գլխավոր լեռնաշղթայում, Մակալու և Կանչենջանգա լեռնային մասսիվների միջև[1][2]։Սահմանի տարածքում գետի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 3500 մ, իսկ մոտակա լեռներինը հասնում է 8500 մետրի, ինչը Արուն գետի հովիտը դարձնում է ամենախորերից մեկը աշխարհում։

Արունը Նեպալի խոշորագույն գետն է, որը անցնում է Հիմալայներով։ Արունի ավազանը զբաղեցնում է Սանթ Կոսի գետի ավազանի ավելի քան կեսը, սակայն գետի հոսքի միայն մեկ չորրորդն է նրանը։ Դա բացատրվում է այն բանով, ավազանի 80 %–ը գտնվում Հիմալայների անձրևային ստվերում։ Տեղումների միջին քանակը ավազանի տիբեթական մասում չի գերազանցում 300 մմ–ը[3]։ Հիմալայներից անցումից հետո գետը զգալիորեն ավելի ջրառատ է դառնում, քանի որ այնտեղ տիրում է արևմտյան Նեպալի խոնավ մուսսոնային կլիմայի ազդեցությունը։ Արունի ավազանի ռելիեֆը Չինաստանի սահմանից դեպի հարավ լեռնային է, խիստ բաժանված գետահովիտներով։ Այդ շրջանը առանձնանում է բարձր սեյսմիկ ակտիվությամբ։ Արունի ավազանի շրջանում է ապրում է գրեթե կես միլիոն մարդ, նրանց մեծամասնությունը ապրում է գետի հոսանքի ստորին մասում, 300-ից 1000 մետր բարձրության վրա[4]։

Արունը միախառնվում է Սուն Կոսի գետը և ձևավորվում է Սափթ Կոսի հետը։ Սափթ Կոսի գետի ծախսի 37 %֊ը պատկանում է Արունին, Սուն Կոսիի՝ 44 %, իսկ Թամուրինը՝ 19 %[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morris, captain C.J. «The Gorge of the Arun». The Geographical Journal, September 1923. JSTOR 1780654. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Gyurme Dorje, 1999, op. cit..
  3. Kattelmann, Richard (1990). «Hydrology and development of the Arun River, Nepal» (PDF). Proceedings of two Lausanne Symposia, August 1990, IAHS publ. no. 193. International Association of Hydrological Sciences. էջ 778. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
  4. Kattelmann, 1990, op. cit. (PDF), էջ 778
  5. K.L.Rao. «India's Water Wealth». p. 70. Google books. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուն (Կոսի վտակ)» հոդվածին։