Արշակ Միրաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակ Միրաքյան
Ծնվել էմարտի 9, 1929(1929-03-09)
ԾննդավայրԱրեգ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 25, 1995(1995-04-25) (66 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհոգեբան

Արշակ Իսրաելի Միրաքյան (1929, մարտի 9 - 1995, ապրիլի 25), հայազգի ռուս հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր։ Ընդհանուր հոգեբանության ոլորտի մասնագետ, կայուն֊անկայուն ընկալման և ընկալման տրանսցենդենտալ հոգեբանության կոնցեպցիաների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մարտի 9-ին Խորհրդային Հայաստանի Թալինի շրջանի Փիրմալակ գյուղում։ Հայրը, ով դպրոցի ուսուցիչ էր, վաղ է մահացել։ Նա ինքնուրույն սովորել էր վերանորոգել ժամացույցները և այդես գումար էր վաստակում՝ օգնելով ընտանիքին։

1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը։ Մինչև 1955 թվականը աշխատել է Երևանի ազգային գրադարանում։ Այդ ժամանակահատվածում նա տարված էր գրական գործունեությամբ, սակայն կուսակցական գրաքննադատության տակ գտնվող այդ ոլորտում ապագա չտեսնելով, նա որոշում է, որ ստեղծագործելու ազատություն կարող է գտնել տեխնիկայի ոլորտում։

Նա աշխատանքի է ընդունվում Երևանի Էլեկտրական սարքերի գորարանում և հաճախում է Երևանի պոլիտեխնիակական համալսարանի երեկոյան կուրսերը։ Զբաղվում է արտադրական գործընթացների ավտոմատացմամբ։ Նրան, որպես տաղանդավոր երիտասարդ գյուտարար, ուղարկում են Մոսկվա Ազգային տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի։ Մոսկվայում նա ծանոթանում է գիտնական Դմիտրի Ալեքսանդրովի Օշանինի հետ, ով այդ ժամնաակ ղեկավարում էր ԽՍՀՄ ՀԳԱ Հոգեբանության ինստիտուտի ինժեներական հոգեբանության լաբորատորիան և ԽՍՀՄ֊ում առաջին Էրգոնոմիկայի ինստիտուտի կազմակերպիչն էր։

1962 թվականին Միրաքյանը դառնում է ԽՍՀՄ ԿՌԱ-֊ի Հոգեբանության ինստիտուտի ասպիրանտ։ Այնտեղ սովորելուց նա զբաղվում է տեսողական ընկալման կայունության խնդրով։ 1971 թվականին նա պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա «Մեծությունների տեսողական ընկալման կայունության ուսումնասիրություն» թեմայով։

1976 թվականից ղեկավարել է ընկալման հոգեբանության լաբորատորիան։ 1988 թվականին պաշտպանեց դոկտորական դիսերտացիա «Ընկալման կայունություն և բազմաֆունկցիոնալություն» թեմայով։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրաքյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը կապված է անմիջական֊զգայական արտացոլման գործառնական ճկունության սկզբունքների ուսումնասիրության, ինչպես նաև արհեստական համակարգերում այդ սկզբունքների մոդելավորման հնարավորության հետ։

Միրաքյանի հիմնական գիտական ձեռքբերումը կայանում է անմիջական֊զգայական ընկալման գործընթացների ուսումնասիրության մեջ սկզբունքայնորեն նոր ուղղության՝ ընկալման տրանսցենդենտալ հոգեբանության զարգացման մեջ[1]։

Միրաքյանը վերլուծել է ընկալման խնդիրների ավանդական ուսումնասիրման պատմա֊փիլիսոփայական և մեթոդոլոգիական հիմքերը։ Ցույց է տվել, որ հետազոտողների մտածողության խոր էմպիրիկ հիմքերի արդյունքում ընկալման խնդիրների ուսումնասիրությունը կառուցվել է արդեն արտացոլված, արտացոլման գործընթացի արդյունքների վրա, ինչի արդյունքում այդ արդյունքները ստեղծող գործընթացի օրինաչափությունները մնում են անփոփոխ։ «Արդյունավետ» մոտեցման սահմաններից դուրս գալու միջոցը Միրաքյանը տեսնում էր նյութականի և հոգեկանի միասնականության և դրանց զարգացման սկզբունքների ընդհանրության մեջ։ Որպես այդպիսի սկզբունքներ նա առաջարկել է կառուցվածքային֊գործընթացային անիզոտրոպության, տարածա֊ժամանակային դիսկրետիզացիայի, համաներկայացվածության, անիզոտրոպ հարաբերությունների ձևավորման սկզբունքները[2]։

Միրաքյանի հետազոտությունները հիմք են ստեղծել արտացոլման արհեստական համակարգերում ընկալման մոդելավորման հետ կապված մի շարք գործնական խնդիրների արդյունավետ լուծման համար[3]։

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Психология пространственного восприятия / А. И. Миракян, 205,[1] с. 21 см, Ереван Айастан 1990
  • Контуры трансцендентальной психологии / Миракян А. И. ; Рос. акад. наук, Ин-т психологии, 22 см, М. Ин-т психологии РАН 1999-
  • Принципы порождающего процесса восприятия, ред. и соавт., М., 1992
  • Константность и полифункциональность восприятия / А. И. Миракян, 216 с. ил. 20 см, М. Б. и. 1992

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Институт психологии россиской академии наук. Кто есть кто в российской психологии
  2. Дельфия.Миракян Аршак Исраелович
  3. Армянская энциклопедия фонда «Хайазг» Миракян Аршак Исраелович