Jump to content

Արշալույս (թերթ, Զմյուռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս (այլ կիրառումներ)
Արշալույս
արմտ. հայ.՝ Արշալոյս
Տեսակօրաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1907[1]
ԳրասենյակԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Լուծարվել է1908[1]

Արշալույս, հասարակական, գրական, գիտական և առևտրական օրաթերթ։ Լույս է տեսել 1907-1908 թվականներին, Զմյուռնիայում։ Հրատարակիչ և խմբագիր՝ Բ. Քեշիշյան։ «Պաշտոնական», «Ներքին», «Արտաքին» և այլ բաժիններում անդրադարձել է Թուրքիայի իրականության և միջազգային կյանքին։ «Արշալույս»-ը կարևորելով հայ կնոջ լուսավորությունն ու կրթությունը, շոշափել է կնոջ ազատագրության հարցեր։ Տպագրել է զմյուռնահայ գրողների գործերը, թարգմանություններ եվրոպական գրականությունից։ Հոդվածներ է նվիրել ժամանակի հայ գրողների ստեղծագործություններին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 104