Արմինա Նալբանդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արմինա Ռոբերտի Նալբանդյան Արմինա Ռոբերտի Նալբանդյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 15, 1967 (58 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտություն | Վիրաբույժ, ազատամարտիկ |
| Աշխատանք | Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ |
| Պարգևներ և մրցանակներ | ԼՂՀ «Արիության համար» մեդալ, |
Արմինա Ռոբերտի Նալբանդյան (հուլիսի 15, 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, ազատամարտիկ։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973-1983 թթ․ սովորել և ավարտել է Երևանի Կամոյի անվան միջնակարգ դպրոցը։ 1983 թ․–ին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որը ավարտել է 1989 թ․։ 1989-1992 կլինիկական օրդինատուրան անցել է Երևանի հանրապետական հիվանդանոցում (այժմ՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն)։ 1992 թվականից մինչ այժմ աշխատում է Երևանի հանրապետական հիվանդանոցի (այժմ՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն) 2-րդ վիրաբուժական բաժանմունքում։
Արմինա Ռոբերտի Նալբանդյանը՝ կամավորական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնու՝ Ա. Խաչատրանի հետ 1993 թվականի գարնանը կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան։ Ամուսնու զոհվելուց հետո «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հենակետում ղեկավարել է ռազմադաշտային շարժական հոսպիտալի աշխատանքները։ Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանությանը։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայզինվոր․ Երազանքներս նվիրաբերեցի հայրենիքին Արխիվացված 2021-02-27 Wayback Machine
- Հետք․ Արմինա․ Արցախյան պատերազմի բժշկուհին
- ՅուԹյուբ Եղնիկների բժշկուհի՝ Արմինա Նալբանդյան
- ՅուԹյուբ Նվիրյալները–Պատերազմի բժիշկները
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |