Արմեն Սարգսյան (Արցախի ԱԺ պատգամավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սարգսյան (այլ կիրառումներ)
Արմեն Թեմուրի Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1963(1963-01-02) (61 տարեկան)
ԾննդավայրԿաղարծի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1985)
Մասնագիտությունպատմաբան, քաղաքական գործիչ
ԳործունեությունԼՂՀ ԱԺ պատգամավոր
ԱշխատավայրԱրցախի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Արմեն Թեմուրի Սարգսյան (հունվարի 2, 1963(1963-01-02), Կաղարծի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970-1980 թվականներին սովորել և ավարտել է Կաղարծի գյուղի միջնակարգ դպրոցը։
  • 1985 թվականին գերազանցության վկայականով ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։
  • 1985-1995 թվականներին աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով, այնուհետև դպրոցի տնօրեն։
  • 1989 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամ։
  • 1995 թվականից աշատում է ԱրՊՀ պատմության ամբիոնում՝ որպես դասախոս։
  • 1995-1997 թվականներին աշխատել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում՝ որպես տնօրեն, միաժամանակ շարունակելով դասախոսական աշխատանքը ԱրՊՀ-ում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին նշանակվել է ԼՂՀ մշակույթի վարչության պետ։
  • 1997-2002 թվականներին նշանակվել է ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար։
  • 2002-2004 թվականներին նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար։
  • 2005-2007 թվականներին աշխատել է ՀՅԴ Արցախի վերլուծական կենտրոնում՝ որպես տնօրեն։
  • 2007-2010 թվականներին աշխատել է Թուֆենկյան բարեգործական ընկերության Արցախի գրասենյակում՝ որպես պատասխանատու։

Ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, եղել է հայրենի գյուղի ջոկատի առաջին հրամանատարը, այնուհետև զբաղեցրել է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնը։

  • 2005 թվականին ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2010 թվականին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, ՀՅԴ ընտրացուցակով։

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • «Մխիթար Գոշ» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]