Արմեն Պետրոսյան (կասկադյոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Պետրոսյան
Armen Petrosyan 3.jpg
Ծնվել էօգոստոսի 14, 1968(1968-08-14) (50 տարեկան)
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունկասկադյոր և դերասան

Արմեն Ալեքսանդրի Պետրոսյան (Ռեմբո, օգոստոսի 14, 1968(1968-08-14)), հայ կասկադյոր, դերասան, հնարքների բեմադրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1985թթ սովորել է Երևանի թիվ 166 միջնակարգ դպրոցում: 1985 թվականին մեկնում է Ռիգայի կինոստուդիա կասկադյորական գիլդիա կասկադյորական հմտությունների ուսումնառության: 1985 թվականին վերադառնալով ընդունվում է Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: 1986-1988 թթ. զորակոչվում է Խորհրդային զինված ուժեր ծառայության` հատուկ նշանակության զորքերում: 1988-1990թթ սովորում և ավարտում է շինարարական տեխնիկումը: 1994-1999 թթ. սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1994 թվականին Հայ կինոյի պատմության մեջ, առաջին անգամ հիմնել է կասկադյորական արվեստը և Հայաստանի կասկադյորների ազգային ասսոցիացիան: 2015-2016 թթ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որպես Կասկադյորական արվեստի և բեմական մարտերի դասախոս: 2014 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է[1]: 2018 թվականն հիմնել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կասկադյորական գիլդիան[2] և հանդիսանում գիլդիայի նախագահը[3][4][5]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է և ունի 2 որդի:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985-1990 թթ. Երևանի Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկում
  • 1994-1999 թթ. Ֆիզիկական կուիլտուրայի հայկական պետական ինստիտուտ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 Հայաստանի մշակույթի նախարարության Հայաստանի ազգային կինոկոնտրոնի կողմից, ՀԱՅ ԿԻՆՈ մեդալ Հայաստանում կասկադյորական արվեստի հիմնադրման և բարդագույն հնարքների բեմադրման համար:

Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդից թեթև, 1998 - Հայաստան,
  • Երևան Բլյուզ, 1998 - Հայաստան,
  • Լռուսթյան սիմֆոնիան, 1999 - Ռուսաստան,
  • Առողջարանային սիրավեպ, 2000 - Ռուսաստան
  • Ծուղակ մաեստրոյի համար, 2000 - Ռուսաստան
  • Չառի, 2000 - Ռուսաստան
  • Վերջին գայթակղություն, 2000 - Ռուսաստան
  • Աֆրոդիտեի ձախ կուրծքը, 2000 - Ռուսաստան
  • Սրիկաները, 2005 - Ռուսաստան
  • Ջուրը, 2005 - Ռուսաստան
  • Վերադարձ դեպի Հայաստան, 2005 - ֆրանսիա
  • Որոգայթ, 2005 - Հայաստան
  • Իտալական նախագիծ, 2006 – Հայաստան - Իտալիա
  • Մի վախեցիր, 2006 - Հայաստան
  • Ուրախ քաղաքի լուսաբացը, 2007 - Հայաստան
  • Ճակատագրի գերին, 2007 - Հայաստան
  • Արյունոտ սուլթանը, 2007 - Հայաստան
  • Դու գնա, 2008 - Հայաստան
  • Դժբախտ երջանկություն, 2008 - Հայաստան
  • Փախուստ, 2008 - Հայաստան
  • Աղվեստի որս, 2008 - Իրան
  • Լքյալները, 2009 - Հայաստան
  • Կյանքի գինը, 2009 - Հայաստան
  • Բաժանում, 2009 - Իրան
  • Մաեստրո, 2009 - Հայաստան
  • Ալը, 2009 - Իրան
  • Ավոլորդը, 2009 - Իրան
  • Որոգայթ, 2009 - Հայաստան
  • Ջոքեր, 2009 - Ռուսաստան
  • Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հայաստան, 2009 - Հայաստան- Ռուսաստան
  • Գժուկ, 2009 – Հայաստան
  • Ով է կասկադյորը, 2010 - Հայաստան
  • Ալավերդի, 2010 – Հայաստան - Ռուսաստան
  • Դիմակահանդես, 2010 - Հայաստան
  • Ժառանգներ, 2010 - Հայաստան
  • Վերադարձ, 2010 - Հայաստան
  • Եթե բոլորը..., 2010 - Հայաստան
  • Կորուսյալը, 2010 - Իրան
  • Պահանջվում է միլիոնատոր, 2010 - Հայաստան
  • Լիալուսին, 2011 - Հայաստան
  • Հրաձիգը, 2011 - Ռուսաստան
  • Առողջարանային մշուշ, 2012 - Ռուսաստան
  • Ընդհատված մանկություն, 2012 - Հայաստան
  • Օրենքից դուրս, 2012 - Ռուսաստան
  • Տարօրիակ հեքիաթ, 2012 - Հայաստան
  • Ալպիիստ, 013 - Ռուսաստան
  • Խելահեղը, 2013 - Ռուսաստան
  • Հրաձիգը - 2, 2013 - Ռուսաստան
  • Թևանիկ, 2013 - Հայաստան
  • Հյուրանոցը, 2014 - Ռուսաստան
  • Ջոքեր-հատուցում, 2015 – Ռուսաստան
  • Երկրաշարժ, 2015 – Ռուսաստան
  • Երկար վերադարձ, 2015 - Հայաստան
  • Որոգայթ, 2015 - Հայաստան
  • Կյանք ու կռիվ, 2016 - Հայաստան
  • Սպիտակ, 2016 - Հայաստան
  • Սիրո գործակից, 2016 - Հայաստան
  • Սուպեր մամա 2, 2017 - Հայաստան
  • Էրկյան Կյաշեր,2017 - Հայաստան
  • Փրկեք մեր հոգիները, 2017 - Հայաստան
  • Վերջին գործարք, 2017 - Հայաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կասկադյորների ասոցիացիայի նախագահ. Կինոն զարգանում է և նոր հնարքներ պահանջում»։ Կինոաշխարհ (en-US)։ Վերցված է 2018-05-23 
  2. One Studio։ «ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԵՐ - - df.am»։ DeFacto (hy-AM)։ Վերցված է 2018-05-23 
  3. «Կասկադյորների ասոցիացիայի նախագահ. Կինոն զարգանում է եւ նոր հնարքներ պահանջում»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2018-05-23 
  4. Mediamax։ «Հայ կասկադյորներ»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2018-05-23 
  5. One Studio։ «Արմեն Պետրոսյան. Կասկադյորությունը մի ուրիշ աշխարհ է»։ scannews.am։ Վերցված է 2018-05-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]