Արմեն Ներսեսյան (ֆիզիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ներսեսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ներսեսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Հադրութ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1986) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2005) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Պարգևներ և մրցանակներ |
Արմեն Պետրոսի Ներսեսյան (մայիսի 30, 1964[1], Հադրութ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2005): Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Ներսեսյանը ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին, Հադրութ (ԼՂՀ) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1986-1989 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ։ 1986-1991 թվականներին և 2001 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1991-2001 թվականներին՝ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, 2002 թվականից, միաժամանակ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 2005 թվականից՝ նաև Արցախի պետական համալսարանի խորհրդական[3][4]։
Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկայի ինտեգրվող համակարգերին, գերհամաչափության հարցերին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԲՈՀ-ի 049 մասնագիտական խորհրդի անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անանիա Շիրակացի» մեդալ, 2008
- Պողոսյան մրցանակ Ֆիզիկայի բնագավարում, 2010 (կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն գիտական հոդվածների շարքի համար)[5]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- S. Bellucci, P. Y. Casteill, A. Nersessian, Four-dimensional Hall mechanics as a particle on CP^3 | Phys . Lett. B574 (2003), 121-128
- Лагранжева модель безмассовой частицы на пространственноподобных кривых / А. П. Нерсесян. - Дубна : Объед. ин-т ядер. исслед., 2000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13670
- ↑ «Տվյալներ Արմեն Ներսեսյանի մասին Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի կայքում».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 219։
- ↑ «Արմեն Պետրոսի Ներսեսյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Արմեն Ներսեսյան, Պողոսյան մրցանակի դափնեկիր». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
|