Արմեն Մկոյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մկոյան (այլ կիրառումներ)
Արմեն Մկոյան
Դիմանկար
Ծնվել է1961 թվականի մայիսի 15-ին (58 տարեկան)
ԾննդավայրՋավախք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ, Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
ՄասնագիտությունՖիզմաթ գիտությունների թեկնածու (1989)
ԱշխատանքԳործարար, «Elite Group»-ի հիմնադիր նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալի ժապավեն.gif Անանիա Շիրակացու մեդալ, ՀՀ վարչապետի հուշամեդալ

Արմեն Սերգեյի Մկոյան (մայիսի 15, 1961(1961-05-15), Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), գործարար[1], Էլիտ Գրուպի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[2], Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի մայիսի 15-ին Ջավախքի Դիլիսկա գյուղում։

1975 թվականին Դիլիսկա գյուղի դպրոցից տեղափոխվել է սովորելու Երևանի № 3 ֆիզմաթ թեքումով դպրոց, որն ավարտել է 1978 թվականին։ 1977 և 1978 թվականներին Մաթեմատիկա առարկայի հանրապետական օլիմպիադայում զբաղեցրել է 2-րդ տեղը։ 1977 թվականին Ֆիզիկա առարկայի հանրապետական օլիմպիադայում զբաղեցրել է 2-րդ տեղը։ 1983 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ Եղել է «Կալինինի» անվան անվանական թոշակառու – ամենաբարձր հնարավոր թոշակը։ 1983-1985 թվականներին աշխատել է «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ում։

1983-1985 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային ռադիոֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրայում և գերազանցությամբ ավարտել այն։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը «Լույսի կոլեկտիվ կոմբինացիոն ցրման քվանտային տեսությունը» թեմայով[4][5]։ Հանձնել է Լև Լանդաուի տեսական մինիմումը, որը Լև Լանդաուի օրոք հանձնել են ընդամենը 43 հոգի ամբողջ աշխարհով։ Մինչ օրս Լադաուի մինիմումը հանձնել են ընդամենը 3 հայ։ 1990 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի անդամ որպես անկուսակցական։

Ձեռնարկատիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Armen Mkoyan pic1.jpg

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թողել է գիտական կարիերան, և 1991 թվականից սկսել է զբաղվել բիզնես գործունեությամբ։ Սկզբից սկսել է զբաղվել տարբեր ապրանքատեսակների Հայաստան ներկրմամբ և մեծածախ վաճառքով՝ լամպ, կաշի, կոշիկ, կարագ, խմիչք։ Այնուհետև ընկերների հետ հիմնադրել է «Փունջ» սուպերմարկետը Վաղարշյան փողոցի վրա[6]։ Այնուհետև «Փունջ» ընկերությունը գնել է «Արդշինբանկ»-ի 16% բաժնետոմսեր, որոնք կորցրել է 2002 թվականին, երբ «Արդշինբանկ»-ը սնանկացել է։ 1996-2002 թվականներին Արմեն Մկոյանը եղել է «Արդշինբանկ»-ի խորհրդի անդամ։

«Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնը երեկոյան
«Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն

2000 թվականին հիմնադրել է «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերությունը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ է[3]։ 2011 թվականից «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերության խորհրդի անդամ է[7]։ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն Հայաստանում ներդրումային և կամավոր կենսաթոշակային ֆոնդերի առաջին գրանցված կառավարիչն է։ Ընկերությունը պետական գրանցում է ստացել 2012 թվականի հոկտեմբերի 18-ին և ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Արմեն Մկոյանը երկարամյա, բարեխիղճ և անբասիր աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով[8]։ 2015 թվականին տնտեսության բնագավառում նշանակալի գործունեության համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեզ համար կարևոր խնդիր է ապագա սերունդների համար ներդրում ունենալը» // «Դե Ֆակտո», 24.01.2014
  2. «Արմեն Մկոյան [[Ջավախքին աջակցություն հիմնադրամ]]ի հոգաբարձուների խորհրդի անդամ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-10-ին։ Վերցված է 2019-09-18 
  3. 3,0 3,1 Արմեն Մկոյան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ
  4. Мкоян, Армен Сергеевич Квантовая теория кооперативного комбинационного рассеяния света
  5. Авторефераты диссертаций МГУ։ Мкоян, Армен Сергеевич Квантовая теория кооперативного комбинационного рассеяния света
  6. "ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" // «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ», 7 փետրվարի 2001թ.
  7. "«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ»" // «Ղեկավարներ», 05․10․2018
  8. «Պաշտոնական լրահոս։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալներ է հանձնել» // «Հայաստանի Հանրապետության Կառավարություն», 30 ապրիլի 2009
  9. «Պաշտոնական լրահոս։ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ» // «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ», 2015թ. մայիսի 23

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]