Արմեն Հայրապետյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հայրապետյան (այլ կիրառումներ)
Արմեն Հայրապետյան
Ծնվել էմայիսի 7, 1961(1961-05-07) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ

Արմեն Վլադիմիրի Հայրապետյան (մայիսի 7, 1961(1961-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1985 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։ Ունի պահեստի սպայի կոչում։
  • 1985-1987 թթ. - աշխատել է Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։
  • 1987-1991 թթ. - աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմում որպես հրահանգիչ, սեկտորի վարիչ, այնուհետև՝ միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ։
  • 1991-1996 թթ. - «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ (Մոսկվա) հիմնադիր տնօրեն։
  • 1996-2011 թթ. - «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ (Երևան) հիմնադիր տնօրեն։
  • 1997 թվականից - Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս։
  • 2011 թ. հուլիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ[1]։
  • 2012 թ. օգոստոսի 28-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2014 թ. հուլիսի 7-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ[3]։
  • 2014 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[4]։
  • 2014 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ[5]։

Անկուսակցական է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալ (2013)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]