Արմեն Համբարձումյան (ֆուտբոլիստ, 1994)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արմեն Համբարձումյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 11, 1994(1994-04-11)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սարատով, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Արարատ-Արմենիա
Համար 10
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 0 (0)
2014-2015  Ռուսաստան Զենիթ (Պենզա) 24 (1)
2015-2016  Ռուսաստան Տորպեդո (Արմավիր) 21 (1)
2016-2017 Ռուսաստան Մորդովիա 30 (0)
2017-2018 Ռուսաստան Ֆակել (Վորոնեժ) 29 (1)
2018— Հայաստան Արարատ-Արմենիա 9 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 12 (2)
2012-2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 12 (0)
2014-2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18 հուլիսի, 2018:

Արմեն Գարիկի Համբարձումյան (ապրիլի 11, 1994(1994-04-11)[1], Սարատով, Ռուսաստան), հայ ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիա» ակումբի կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Համբարձումյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 11-ին Սարատովում։ Նրա ծնողները եղել են Ստեփանակերտից։ Նրա պապն ու հայրը խաղացել են ֆուտբոլ[2]։ 2013 թվականի հոկտեմբերի 30-ին Արմեն Համբարձումյանը կատարել է իր նորամուտը Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող Ձերժինսկու «Խիմիկ» ակումբի դեմ խաղի 90 րոպեին։ 2014 թվականի ամռանը մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է Պենզայ «Զենիթ», որի կազմում անցկացրել է 24 խաղ և խփել մեկ գոլ։ 2015/16 մրցաշրջանը Համբարձումյանը նույնպես վարձավճարով անցկացրել է Ֆուտբոլի ազգային լիգայի «Տորպեդո-Արմավիր» ակումբում։ 2016 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Սարանսկի «Մորդովիա» ակումբի հետ։ Վերջինիս՝ Ֆուտբոլի ազգային լիգայից դուրս մնալուց հետո Համբարձումյանը տեղափոխվել է Վորոնեժի «Ֆակել» ակումբ։ 2018 թվականին սկսել է հանդես գալ «Արարատ-Արմենիա» ակումբում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Համբարձումյանը հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում։ 2017 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է մասնակցելու Հայաստանի հավաքականի խաղերին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]