Արմեն Ծատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Ծատրյան
Ծնվել էմայիսի 1, 1968(1968-05-01)
Մահացել էդեկտեմբերի 10, 1993(1993-12-10) (25 տարեկանում)
Ազգությունհայ[1]

Արմեն Մելիքի Ծատրյան, (մայիսի 1 1969, Մաճկալաշեն, Մարտունիի շրջան - դեկտեմբերի 10 1993, Ժդանովի շրջան), ազատամարտիկ։ Տեղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ստեփանակերտի ավտոդպրոցում: 1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒՄ-ում։ 1989-1993 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ-ի ստորաբաժանումների կազմերում ակտիվ մասնակցել է Մարտունու, Մարտակերտի ինքնապաշտպանական, Ֆիզուլիի կրակակետերի ճնշման, Քարվաճառի, Հադրութի շրջանների ազատագրական մարտերին։ 1992թ. թշնամու կողմից Ամարասի վրա լայնածավալ հարձակման ժամանակ առգրավել է ՀՄՄ-2 տեխկնիկա և դարձել նրա մեխանիկ-վարորդը:

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է հայրենի Մաճկալաշենում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան — 2004. — 865 p.