Արմեն Զեմանյան
Արմեն Զեմանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1925[1][2] (97 տարեկան) |
Ծննդավայր | Բրիջուոթեր, Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Գիտական աստիճան | դոցենտ և պրոֆեսոր |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, պրոֆեսոր, electrotechnician, information scientist և համալսարանի դասախոս |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ |
Արմեն Զեմանյան (ապրիլի 16, 1925[1][2], Բրիջուոթեր, Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ էլեկտրատեխնիկ, մաթեմատիկոս, գիտնական[3], ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1925 թվականի ապրիլի 16-ին, Մասաչուսեթս նահանգի Բրիջուոթեր քաղաքում[4]։ 1949 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը։ 1952-1962 թվականներին նույն համալսարանում եղել է ասիստենտ և դոցենտ, 1962-1983 թվականներին՝ պրոֆոսոր, 1983-1998 թվականներին՝ առաջատար պրոֆեսոր, 1998 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր։
Արմեն Զեմանյան հիմնական աշխատությունները նվիրված են մաթեմատիկական անալիզին, ընդհանրացված ֆունկցիաների ինտեգրալային ձևափոխություններին, գրաֆների և անվերջ էլեկտրական շղթաների մաթեմատիկական տեսությանը, ֆիզիկայում մաթեմատիկական համակարգերի կիրառման հնարավորության հարցերին։
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և այլ ակադեմիաների արտասահմանյան, Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի գծով ճարտարագետների ինստիտուտի անդամ է, ինչպես նաև Դուբնայի (ՌԴ) միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
Պարգևատրվել է ամերիկահայ ուսանողների ընկերակցության Տիգրան Հ.Կաբակչյան մրցանակի դափնեկրով, Ռուսաստանի բնական ԳԱ Պյոտր Կապիցայի անվան, ԷԷՃԻ հոբելյանական ոսկե մեդալներով[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Record #77527248 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 VIAF ID
- ↑ «Армяне в науке Америки»։ Наша Армения (ru-RU)։ 2020-03-01։ Վերցված է 2021-08-25
- ↑ «Armen Humpartsoum Zemanian»։ prabook.com (en-EN)։ Վերցված է 2021-08-25
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2021-08-25