Արմեն Ալուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Ալուխանյան
Ծնվել էհունիսի 15, 1969(1969-06-15)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 9, 1992(1992-07-09) (23 տարեկան)
Մահվան վայրՄարտակերտի շրջան, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ

Արմեն Ալուխանյան (հունիսի 15, 1969(1969-06-15), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 9, 1992(1992-07-09), Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Ալուխանյանը ծնվել է 1969 թ. հունիսի 15-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի դպրոցներից մեկը։ 1987-89 թթ. ծառայել է Խորհրդային բանակում Վրաստանի Բաթում քաղաքում։ Զորացրվելուց հետո տեղափոխվել է Արցախ։ Ծառայել է Այգեստանի վաշտում։ Մասնակցել է Խոջալուի, Ջանհասանի, Կարագյավի, Նախիջևանիկի, Փրջամալի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. հուլիսի 9-ին Մարտակերտի շրջանի Նարեշտարի ճանապարհին ականի պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Այգեստանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմեն Ալուխանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.