Jump to content

Արմենակ Սագըզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Սագըզյան
արմտ. հայ.՝ Արմենակ Սագըզեան
Ծնվել է1872[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1944[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստագետ և արևելագետ

Արմենակ Հովհաննեսի Սագըզյան (1872[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1944[1], Ստամբուլ, Թուրքիա[1], Կոստանդնուպոլիս), հայ արվեստաբան, արևելագետ։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին Կոստանդնուպոլսում՝ պոլսահայ անվանի մտավորական Հովհաննես Սագըզի ընտանիքում։ Փարիզում սովորել է իրավաբանություն, Կոստանդնուպոլսում վարել պետական պաշտոններ, արժանացել շքանշանների։ Կոստանդնուպոլսի Հայ գեղարվեստական միության հիմնադիրներից է (1919 թ.) և նրա նախագահը։ Եղել է Կոստանդնուպոլսի էվգաֆ թանգարանի գեղարվեստական խորհրդի անդամ։ Նրա ջանքերով Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են ոչնչացումից փրկված հայկական մշակույթի նշխարներ։ Զբաղվել է արևելյան արվեստի, հայկական մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հարցերով։ Մահացել է 1944 թվականին՝ Կոստանդնուպոլսում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 25 աշխատությունների հեղինակ է (այդ թվում՝ «XVII-XVIII դարերի պարսկական մանրանկարչությունը»՝ 1929 թ.՝ ֆրանսերեն լեզվով)։ 1940 թ. լույս է ընծայել հոդվածների ընտրանին՝ «Հայ արվեստի էջեր» խորագրով՝ ֆրանսերեն լեզվով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 108)։
  1. 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 108.