Արմենակ Խախամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արմենակ Խախամյան
Ծնվել է1884
ԾննդավայրԿըրշեհիր
Մահացել է1944
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
ԿրթությունԿե­սա­րի­ա­յի սբ. Կա­րա­պե­տի ժա­ռան­գա­վո­րաց բարձ­րա­գույն վար­ժա­րա­
Բեյ­րութի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլտե­տ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՀալ­քե­վիի (Ժո­ղովր­դա­կան տուն) բու­ժա­րա­նի և Բե­րա թա­ղա­մա­սի աղ­քա­տախ­նամ դար­մա­նա­տան բժիշկ


Արմենակ Խախամյան (1884, Կըրշեհիր- 1944, Կոստանդնուպոլիս), հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Խախամյանը ծնվել է 1884 թվականին, Ան­կա­րա­յի նա­հան­գի Կեսարիայի գավառի Կըր­շե­հիր քաղաքում։ Մանուկ հասակում տեղափոխվել է Կե­սա­րիա։ Ուսանել է Կեսարիայի ազգային վարժարաններում։ 1904 թվականին ավարտել է Կեսարիայի Սուրբ Կարապետի ժառանգավորաց բարձրագույն վարժարանը, 1908 թվականին՝ Բեյ­րու­թի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին զանազան պարբերականների աշխատակցել է գիտական, գրական և առողջապահական հոդվածներով։ Բժշկությամբ է զբաղվել Արևմ­տյան Հա­յաս­տա­նի քաղաքներում և մեծ համակրանքի արժանացել։ 1914 թվականին աշխատել է Կ. Պոլսի Կալեջիկ թաղամասում, եղել Հալքեվիի (Ժողովրդական տուն) բուժարանի և Բերա թաղամասի աղքատախնամ դարմանատան բժիշկ։ Կ. Պոլսում մեծ ժողովրդականություն է վայելել։ 1914 թվականին՝ Առա­ջին աշ­խարհամարտի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել՝ կապիտանի աստիճանով։ Եղել է Սիրիական ռազմաճակատում, գերի ընկել անգլիացիներին և որոշ ժամանակ մնացել Եգիպ­տո­սում։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Կ. Պոլիս։

1915 թվականին Կ. Պոլսի Կալաթա թաղամասում ձերբակալվել է և աքսորվել, ինչը պատճառ է դարձել, որ անունը հայտնվի տարբեր հեղինակների (օրինակ Արշակ Ալպոյաճյանի) նշած նահատակվածների ցուցակներում։ Հրաշքով փրկվելով կոտորածներից՝ վերադարձել է Կ. Պոլիս ու շարունակել զբաղվել բժշկությամբ։ Կ. Պոլսի Բարմաքկափու Իմամ փողոցում, ապա՝ Բերա թաղամասի Իսթիքլալ պողոտայում ունեցել է սեփական դարմանատուն կամ հիվանդանոց, որի ճակատին հայերեն գրված էր «Խա­խա­մյա­նի կլի­նիկ»։ 1940-ական թվականների սկզբին Երև­ա­նում բնակվող եղբորորդուն ուղարկած նամակում գրել է, որ Կ. Պոլսի հայերի վրա դրված պետական հարկերը այնքան մեծ են, որ ինքը մտածմունքներից ինֆարկտ է ստացել։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1944 թվականին, Կ. Պոլսում, սրտային հիվանդությունից՝ 60 տարեկանում։ Թաղվել է Կ. Պոլսի Շիշլիի ազգային գերեզմանոցում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Լևոն Արմենակի Խախամյանը ևս եղել է ներքին հիվանդությունների բժիշկ։ Երևանում ազգանվանակից ազգականներ ունի։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական պրպտումները վերաբերել են բժշկական էթիկայի, բժիշկ-գիտություն, բժիշկ-ճշմարտություն, բժիշկ-հիվանդ, բժիշկ-բժիշկ փոխհարաբերություններին։ Հրապարակախոսական ու բժշկական հոդվածներով և այլ ստեղծագործություններով թղթակցել է Բագարատ Թևյանի՝ Կ. Պոլսում լույս տեսնող «Եր­ջա­ն­կին Տա­րե­ցոյ­ցը» պարբերականին և այլ թերթերի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարեան Վ, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ Կեսարիոյ, h. Բ., Գահիրէ, 1937։
  • Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմ ութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975։
  • Զարմիկի՝ երևա նաբնակ Արմենակ Խախամյանի հայտնած տվյալները, 1998։
  • Մինասյան Հ., Արմենակ Խախամյան-115, «Նա­րեկ», Ե., 1999, թ. 1 ։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Շահբազյան Հ. և ուրիշներ, ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (19151923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։