Անտիտավրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արղեոսից)
Անտիտավրոս
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա[1]
Վարչատարածքային միավորԿայսերիի մարզ
Մասն էAladağlar National Park?
Նյութնստվածքային ապար
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ և Կենտրոնական Տավրոս
Բարձրություն (ԲԾՄ)3080 մետր
Երկարություն60 կմ
Մակերես550 կմ²
Մեծագույն գագաթKızılkaya? և Դեմիրքազըք

Անտիտավրոս[2], (անգլ.՝ Anti-Taurus, հուն․՝ Αντίταυρος), լեռներ Թուրքիայում, Կենտրոնական Տավրոսի հյուսիսարևելյան մասը։ Անտիտավրոսի ամենաբարձր լեռնաշղթաներն են.

  • հյուսիս-արևմուտքում՝ Բեյդաղը (մինչև 3054 մ)
  • հարավ-արևմուտքում՝ Բինբողան (մինչև 2830 մ), որոնք զուգահեռ են իրար և բաժանվում են Սեյխան գետի իջվածքային հովտով։

Կազմված են նստվածքային և հրաբխածին ապարներից։

Անտիտավրոսի լեոնաճյուղերը, դեպի հյուսիս արևելք ցածրանալով, օղակում են Ուզուն-Յայլայի սարավանդը, ապա, բարձրանալով, միանում Ներքին Տավրոսի արմևմտյան մասը կազմող Էրզնկայի լեռնահանգույցին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսահայաց լանջերում և գոգհովիտներում կլիման ցամաքային է, հարավահայաց լանջերում՝ բարեխառն։ Տեղումները՝ 400—900 մմ։ Տարածված են կիսաանապատային գիպսատար գորշահողեր (Սեբաստիայի գոգհովիտ), գորշ տափաստանային և լեռնատափաստանային (Ուզուն-Յայլայի սարավանդ), շագանակագույն (հյուսիսային լանջ), լեռնատափաստանային (հարավային լանջ) և ալպյան լեռնամարգագետնային հողերը։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիտավրոսի հարավային մասում գերակշռում են կիլիկյան բրգաձև սոճին, սև սոճին, արևելյան եղևնին, հյուսիսային մասում՝ չորասեր սաղարթավորները, ցածրադիր լանջերում՝ չորասեր նոսր անտառնրն ու ֆրիգանան, գոգհովիտներում՝ օշինդրային կիսաանապատը, սարավանդներում՝ փետրախոտային տափաստանը։

Լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգում հայտնի է Արղեոս լեռը՝ Փոքր Հայքի տարածքում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 34. — 592 с. — ISBN 5-85270-057-6
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 460 — 992 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիտավրոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 454