Արհեստ համարողության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արհեստ համարողության
ՀեղինակԳարեգին Պետրոսյան
Տեսակդասագիրք
Ժանրմաթեմատիկա
Բնօրինակ լեզուաշխարհաբար և գրաբար
ՀրատարակիչՄարսելի հայկական տպագրություն և Սողոմոն Լևոնյան
Հրատարակման տարեթիվ1675

«Արհեստ համարողութեան», թվաբանության դասագիրք վաճառականների համար, որը տպագրվել է 1675 թվականին Մարսելի՝ Սբ․ Էջմիածնի և Սբ․ Սարգսի տպարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասագրքի առաջաբանը և վերջաբանը գրաբար է, տեքստը՝ աշխարհաբար։ «Աշխարհաբար հայերեն» աշխարհաբար առաջին հրատարակչությունն է և մաթեմատիկայի հայկական առաջին տպագիր գիրքը։

Ըստ հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարեգին Պետրոսյանի՝ «Արհեստ համարողութեանն» ազատ թարգմանություն է գերմանացի մաթեմատիկոս Քրիստափոր Կլավիուսի «Գործնական թվաբանության համառոտ շարադրանք» լատիներեն ձեռնարկից։ Գրքում չկան մաթեմատիկական սահմանումներ և ապացույցներ, տրված են միայն գործնական հաշվումներ կատարելու եղանակներ, գործածված են տարբեր երկրների (Իտալիա, Ֆրանսիա, Իրան) չափ ու կշռի միավորներ։

Գրքի թարգմանիչը հայտնի չէ. կան տարբեր կարծիքներ, որ այն թարգմանել է Ոսկան Երևանցին, Հովհաննես Հոլովը, Մատթեոս Վանանդեցին։

«Արհեստ համարողութեան» նախապես ծրագրված է եղել հրատարակել «Գիրք վայելուչ եւ հարկաւոր հանուրց»-ի մեջ՝ որպես նրա մի մաս։

Տպագրվել է 1675 թվականին Մարսելի՝ Սբ․ Էջմիածնի և Սբ․ Սարգսի տպարանում[1]։ Տպագրիչ՝ Սողոմոն Լևոնյան։ Գրքի տիտղոսաթերթին զետեղված է «Արհեստ համարողութեան։ Ամբողջ եւ կատարեալ…», ունի 151 էջ, 80, 8,7 x 5 սմ չափսերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մաթեմատիկա». www.dasaran.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոսյան Գ., Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե., 1959։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։